Lարված ու պայթյունավտանգ իրավիճակը պահպանվում է

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի գյուղապետարանի մոտ գյուղացիները որոշել են ժամը 19:00-ի սահմաններում, ի նշան բողոքի, միտնգ անել՝ պահանջելով գյուղապետ Մհեր Մովսիսյանի հրաժարականը: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև հայտարարված միտինգի ժամը, գյուղում մեծ ավտոերթ է սկսվել, և փողոց առ փողոց անցնելով՝ բարձրախոսներով հայտարավում է, որ ժամը 19:00-ին ողջ գյուղը մեկ մարդու նման հավաքվելու է գյուղապետարանի դիմաց ՝ պահանջելու իրենց գյուղի համար արդեն «կույրաղիք» համարվող գյուղապետի հրաժարականը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղապետարանի մոտ հավաքվածներն ասում էին. «Երկար տարիներ է՝ ինչ Մ. Մովսիսյանը մեր գյուղապետն է, սակայն կարող ենք վստահաբար հայտարարել, որ ոչ մի դրական բան չենք տեսել նրա կողմից ի շահ գյուղացու և գյուղի բարգավաճմանը: Գյուղը մեծ սփյուռք ունի Ռուսաստանի Դաշնությունում և մեր համագյուղացիները այնտեղից միշտ դրամական օգնություն են փոխանցել , սակայն գյուղապետը այդ ամենը յուրացրել է: Գյուղի մի քանի մարդկանց մեկ պարկ ալյուրով, մի քանի կգ սերմացուով փորձել է կաշառել, որպեսզի նրանք դուրս չգան իր դեմ, բայց դե եփած հավի ծիծաղն էլ է գալիս, երբ գյուղապետի ամպագոռգոռ հայտարարությունների մասին լսում է: Մենք մինչև վերջ պայքարելու ենք, որպեսզի գյուղապետը հրաժարական տա: Արդեն մի քանի օր է՝ գյուղապետարանը չի աշխատում, սակայն չգիտես ինչու, Տարածքային կառավարման նախարարությունը չի արձագանքում այդ երևույթին: Ստացվում է՝ գուղապետի պատճառով ողջ գյուղապետարանը կաթվածահար է եղել, սակայն կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում: Վստահ ենք, որ եթե գյուղի անառողջ մթնոլորտի մասին իմանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա խնդիրը օրենքի սահմաններում հաշված ժամերի ընթացքում կլուծվի, իսկ լուծումը պարզ է ՝ գյուղապետը պետք է ոչ միյան հրաժարական տա, այլև գյուղի բյուջեից կերած 40 մլն դրամից ավելի գումարը վերադարձի գյուղապետարանի բյուջե, իսկ այդ գումարով գյուղում բազմաթիվ խնդիրներ կլուծվի: Գյուղապետը փորձում է նաև հասարակությանը մոլորեցնել, թե իբրև, ինչ-որ ուժերի ու կուսակցությունների կողմից հրահրված է այս ամենը: Մեծն գյուղապետին ուզում ենք ասել, որ իր ականջներին օղ անի, ոչ ոք չի հրահրում ու պարտադրում, եթե ինքը թասիբ ունենա՝ հրաժարական կտա, որից հետո գյուղում կան իրենից ազնիվ ու անկեղծ մարդիկ, նրանք կդնեն իրենց թեկնածությունը, կներկայացնեն ինչպես են պատկերացնում գյուղի զարգացումը և մենք կընտրենք արժանավորին: Մենք այսօր ուզում էինք նաև միջպետական ճանապարհը փակել, սակայն ընդառաջելով Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանին, հրաժարվում ենք այս պահին դիլմելու այդ ծայրահեղ միջոցին, իսկ եթե այօսրվա մեր օրինական ու խաղաղ բողոքի ակցիան արդյունք չտա, ապա ինչպես թավշյա հեղափոխության օրերին՝ ճանապարները փակում էր վարչապետ Ն. Փաշինյանն իր թիմակիցների հետ, ապա մենք էլ նույն ձևով կառաջնորդվենք ու այդ ժամանակ երևի իրոք ճիշտ կլինի հավատալ ժողովրդական խոսքին, գյուղ կանգնի՝է գերան կկոտրի: Այս դեպքում գերանը մեզ համար գյուղապետն է, որը բացի ճռալուց, ոչ մի լավ բան չի արել գյուղի համար:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Տիկին Ռոզա՛, ձեզ առողջություն, Գագիկ Ծառուկյանն էլ թող շուտ հասնի մեզ․ «Կոնյակի գործարանի» աշխատակից (video) Երևան-Սևան մայրուղին կփակենք, եթե մեզ պատասխան չտան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Պարզվել է ծառի տապալման հետևանքով մաhացած մոպեդավարի ինքնությունը Ավանդականի փոխարեն 199 միլիոնանոց Վարդավառ. լուծարվել են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները Սա աբսուրդ է․ Գագիկ Ծառուկյանը մեզ աշխատանքով է ապահովել, էս ի՞նչ եք անում մեզ հետ․ աշխատակից (video) Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ #ՈՒՂԻՂ․ Ալիևը Շուշիում բողոքեց Սամվել Կարապետյանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը մեկ ամսում երկրորդ անգամ պարգևատրման մասին որոշում է ստորագրել Արաբկիրում հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ Նիկոլ Փաշինյա՛ն, այո՛, աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին, մենք էլ ընտանիքներ ունենք․ բողոքի ակցիա (video) Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը մեկնել է Կապա Ինչու՞ է Ալիևը «հիշել» Սամվել Կարապետյանին. Հրապարակ Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Այդ ո՞ր հայ գործարարն է տնային կալանքում, ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը․ Կարապետյան Գիշերը Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից զոհվել է երեք մարդ, հինգը՝ վիրավորվել Հազարավոր մարդիկ Նիկոլի ճղճիմ վրեժի զոհ են դարձել․ Արթուր Խաչատրյան (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Օլիմպավան» հաճախող շատ երեխաներ բժշկի ցուցումներով են․․․ էս ի՞նչ եք անում (video) Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա «Եռաբլուր»-ի դիմաց բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ 1700 տոննա տաք ջուրը նեխելու է, պոմպերն ավերվելու են, մի՛ փչացրեք եղածը.«Օլիմպավանի» համասեփականատեր (video) Ուրբաթ օրը հուլիսի 15-ն էր, Արմենին դուրս տարան բանտից ու էլ հետ չբերեցին․ Ռուբեն Մելիքյան Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am