6-րդ գումարման 3-րդ նստաշրջանը տարբերվում էր ակտիվությամբ, որովհետև անցումը խորհրդարանական ձևաչափին բուռն էր ու հագեցած ինչպես օրենսդրական նախաձեռնություններով, այնպես էլ քաղաքական ուժերի կողմից ցուցաբերված ակտիվությամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Նա նշեց, որ բավականին լուրջ օրենսդրական նախաձեռնություններ են քննարկվել երրորդ նստաշրջանի ընթացքում. «Քննարկումների մեծ մասն իրականացվել է հենց հանձնաժողովների նիստերի ժամանակ, իսկ լիագումար նիստերի ժամանակ սահմանափակումներ էին դրվում։ ԱԺ լիագումար նիստերից ակտիվությունը տեղափոխվել է հանձնաժողովներ։ Նստաշրջանն առանձնահատուկ էր նաև այն առումով, որ խորհրդարանական ձևաչափն ապրիլի 9-ին իրողություն դարձավ, և պատմության մեջ խորհրդարանն առաջին անգամ ընտրեց հանրապետության նախագահ, նաև՝ բարձրագույն դատական խորհրդի կազմի 5 անդամ, ՍԴ նախագահ։ Առաջիկայում նույնպես ունենք նմանատիպ ընտրություններ 4-րդ նստաշրջանի հենց առաջին նիստի ընթացքում»։
Նա նշեց, որ քաղաքական քննարկումները շարունակվում են, ապա ավելացրեց, որ ՀՀԿ-ն արտահայտել է իր դիրքորոշումը, որը բխում է ժողովրդի ու պետության ամրապնդման շահերից:«Մենք մեզ համարում ենք կառուցողական ընդդիմություն, և բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբխեն պետության և ժողովրդի շահերից, դրանց կողմ կքվեարկենք։ Բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ կտեսնենք թերություններ, կանենք մեր համապատասխան առաջարկությունները»։
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը