«Ես չեմ կարող զուտ հայտարարությունների հիման վրա գնահատական տալ: Ես կարող եմ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ անմեղության կանխավարկածի ինստիտուտի և նախաքննության ու օրինականության ինստիտուտի»,- խորհրդարանում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործով իրավապահ մարմինների գործունեությունից:
Ինչպես նշեց՝ ինքն այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը չկա. «Այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմել, դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի վարույթը տվյալ ժամանակահատավածում: Դու չգիտես, թե մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ են ձեռք բերվել»:
Պատգամավորը նշեց, որ ինքը 2016-ի օգոստոսից այլևս գլխավոր դատախազ չէ: «Այսինքն՝ ես չգիտեմ` դրանից հետո ինչ քննություն են իրակացրել, ինչ ապացույցներ ձեռք բերել, որ դա հանգեցրել է անհրաժեշտության»,- ասաց նա:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը