Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը այսօր հայտարարեց, որ իրենք բազմիցս ասել են` իր լիազորություններից ելնելով կատարած գործողությունների համար նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել:
Ըստ Օրբելյանի` ՀՀ նախագահը 2008թ. մարտի 1-2 դեպքերի և դրանց պատասխան գործողությունների համար երեկոյան չի նստել «կամինի» մոտ ու հրամաններ գրել: Այդ հրամանները մշակվել են նախագահի աշխատակազմում, դրանց վրա աշխատել են մասնագետները, հաշվի են առնվել համապատասխանությունը օրենքներին, ապա նոր միայն ստորագրվել նախագահի կողմից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ ասաց, որ իրենք դիմել են ՀՔԾ-ին, որպեսզի թույլ տան հատվածաբար հրապարակել այն տվյալները, որոնք տրամաբանորեն չեն կարող խոչընդոտել նախաքննությանը, սակայն մերժում են ստացել: Դրան զուգահեռ՝ ՀՔԾ-ն շարունակել է հատվածաբար ինֆորմացիա տրամադրել:
Հարցին, թե արդյոք Քոչարյանն է իրավապահ մարմիններին հրաման տվել լուսադեմին գործողություններ իրականացնել՝ փաստաբանը պատասխանեց, որ ոչ:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը