Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սեւ ու սպիտակի օրերը կանցնեն. Հովիկ Աբրահամյան

Հայտնաբերված զենքի մասին հայտարարությունները, այս ամբողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի շրջանակում Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ-ի կողմից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին: Հարցին, թե ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպի առնչությամբ հայտնել է, որ այդ զենքի ու տարածքի հետ կապ չունի, այդ դեպքում՝ արդյո՞ք սա իր նկատմամբ վենդետա է համարում, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Անօրինական զենք պահել չի կարելի, եւ ում որ հարկն է, ես ամոթանք արդեն տվել եմ դրա համար։ Հարցի այս կողմում մարդ է, որ սխալական է, եւ հասկացել է իր սխալը։ Բայց ինչ ասես, երբ հարցի մյուս կողմում պետությունն է, որն իրեն պահում է ոգեւորված չար մանկան պես։ Գտած զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։ Ինչո՞ւ էիք ի լուր աշխարհի ստուգում դրանց կապը «Մարտի 1»-ի դեպքերի հետ, միանգամից վերջին 20 տարիների բոլոր միջազգային զինված հակամարտությունների հետ կապն էլ ստուգեիք։ Ամոթ է»: Աբրահամյանը նաեւ հավելել է, որ նոր իշխանությունները դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի։ Վերջին օրերին շրջանառվող թեմաներից է նաեւ Հայաստանում չգրանցված, այսպես ասած, «ստվերային այգիների» առկայությունը, որտեղ նույնպես շրջանառվում է Աբրահամյանի անունը: Այս մասին հարցին էլ պատասխանել է. «Ղեկավարել իրականում այլ բան է նշանակում, ու կոնկրետ այս դեպքում նշանակում է ծաղկեցնել ամենավատ ու անպիտան հողն այնպես, որ քո անձնական օրինակով այլոց մղես բարիք ստեղծելու։ Ղեկավարել՝ չի նշանակում հարվածել, անհիմն ստորացնել, անվանարկել ու հաճույք ստանալ։ Ճիշտ հակառակն է նշանակում։ Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սեւ ու սպիտակի օրերը կանցնեն, ոգեւորվածները կսառեն, լուռ նստածները կոգեւորվեն: Ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ»: Ի՞նչ ուղղությամբ է այժմ շարժվում Հայաստանը հարցին ի պատասխան՝ նախկին վարչապետն ասել է, որ առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթեւ ես ու արագ, իսկ երբ ամեն քայլդ կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ խաղ է, որ խեղում է դրանք, այդ բեռը քայլ առ քայլ ծանրանում է ուսերիդ:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Երեխեքի համար ծնողները վճարել են, էս ծնողներին ո՞նց եք պատասխան տալու․ «Օլիմպավանի» մարզիչ (video) Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am