Գ. Սունդուկյանի անվանազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը. «Կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ… Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են», iravunk.com-ին ասել է. «Այսքան բացահայտ ազգը բաժանե՞լ, այսքան բացահայտ հրահրե՞լ ժողովրդին, ո՞վ էր տեսել։ Դուք ի՞նչ նպատակներ ունեք, տղերք, ո՞ւր եք տանում էս ժողովրդին։ Տղերք, քաղաքացիական պատերազմը պարտադիր չի, որ զենքով լինի։ Սա 21-րդ դարն է՝ սառը պատերազմների դարաշրջան։ Մենք պուշ ենք, մնացածը՝ քխ։ Մենք սպիտակ ենք, մնացածը՝ սեւ։ Հայկո, հարգելի, այսպես ասած, կոլեգա, սա քաղաքականություն է, սա ո՛չ մաֆիա է, ո՛չ էլ ժողովրդին հավաքել ես, որ КВН-ի шутка գրեք։ Ուշքի արի եւ մնացածդ ուշքի եկեք, սա փոքր երկիր է եւ ոչ ոք իրավունք չունի այս երկիրը պառակտել, ոչ ոք իրավունք չունի հային հայի դեմ լարել։ Հասկացեք, տղերք, այսպես մենք հեռանում ենք իրարից, բաժանվում իրարից, եւ այդ արանքում արմատներ է գցում նա՝ ով վաղը կրակելու է մեզ վրա։ Ուշքի եկեք, սթափվեք։ Ամոթ է»։
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը