Ի՞նչ հայտարարի եկան Արմավիրի մարզպետն ու խաղողագործները

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպել է խաղողի մթերման ցածր գներից դժգոհ խաղողագործների հետ։ Հանդիպմանը խաղողի մթերման ցածր գների դեմ բողոքող արմավիրցի խաղողագործներից մեկը խնդրի լուծման 3 տարբերակ է առաջարկել։ «Առաջին տարբերակը՝ թող ոնց գործարանները սեփականաշնորհել են, այնպես էլ հետ առնեն ձեռքներից, սա ուտոպիստական լուծում է։ Երկրորդ՝ թող պետությունը իր միջոցներով ալտերնատիվ մրցակցային գործարաններ սարքի, հիմա մրցակցություն չկա. սա նույնպես ուտոպիստական է։ Երրորդը՝ Վրաստանի նման. պետությունը սուբսիդավորում է խաղողի գինը, եթե գործարարը տալիս է 140 դրամ, պետությունը սուբսիդավորի մնացած 20 դրամը։ Մոտավոր հաշվարկով, եթե 100 հազար տոննայի մթերում ունենք, 20 դրամը եթե սուբսիդավորի, անում է 2 միլիարդ դրամ: Որ ասում են՝ 200 հազար տոննա խաղող կա, սուտ են ասում։ Հայաստանում խաղողի տեխնիկական սորտի բերքատվությունը 80–100 հազար տոննա է՝ լավագույն տարիներին։ Դրանք դրսից ներկրվածների հաշվին ուռճացված թվեր են։ Հետո հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց Հրաչ Բերբերյանը, սամազվանեցի մեկը, ասաց, որ խաղողի բերքը աննախադեպ է։ Կոնկրետ մեր գյուղում, որն ավանդական խաղողագործության գյուղ է, բերքի 70 տոկոսը չկա՝ հիվանդությունների եւ կարկտահարության պատճառով», -պարզաբանեց արմավիրցի խաղողագործը։ Ինչպես հայտնի է, Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման սակագինն այս տարի սահմանել է 1 կիլոգրամի համար 140 դրամ, իսկ Պռոշյանի Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը՝ մինչև սեպտեմբերի 3-ը, 1 կիլոգրամ խաղողը մթերել է 160 դրամով: Սակայն սեպտեմբերի 4-ին գործարանը հրաժարվել է սահմանված սակագնից՝ հայտարարելով, որ խաղողը մթերելու է 140 դրամով: Հանդիպման ժամանակ մարզպետը լսել է խաղողագործների դժգոհություններն ու առաջարկությունները` վստահեցնելով, որ նրանց մենակ չի թողնելու ստեղծված իրավիճակում. «Ես` որպես Արմավիրի մարզպետ, հայտարարում եմ, որ այն գյուղացին, որն ունի պայմանագիր տնտեսվարող սուբյեկտի հետ, որտեղ կա հստակ ֆիքսված գին, մենք մինչև վերջ գնալու ենք, որ գյուղացին մթերի այդ գնով։ Մնացածն աշխատանքային պրոցես է, և մենք փորձելու ենք լուծումներ գտնել»:

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Երեխեքի համար ծնողները վճարել են, էս ծնողներին ո՞նց եք պատասխան տալու․ «Օլիմպավանի» մարզիչ (video) Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am