«Փաշինյանը նստել է այն մեքենան, որը քշել չգիտի». Աշոտյան

Հայաստանի քաղաքացիները գործող կառավարությունից կոնկրետ արդյունքներ են սպասում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։«Կարծում եմ՝ անցած 100 օրը բավականաչափ ժամանակ էր կառավարության համար, որպեսզի ինքնին իր գոյության փաստը, համեմատելով նախկին իշխանությունների գոյության հետ, իր համար մաքսիմալ PR դիվիդենտներ շահելու համար օգտագործի։ Հայաստանի քաղաքացիները գործող կառավարությունից սպասում են կոնկրետ արդյունքներ եւ չեն կարող բավարարվել թեւավոր խոսքերով, ինչպես, ասենք, «բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիք խոսում»-ի, «Բա Սերժի ժամանակ լա՞վ էր»-ի տեսքով: Այո՛, շատ դեպքերում նաեւ լավ էր, շատ դեպքերում նաեւ խոսում էին տարբեր մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են գործող կառավարությանը»,- նշեց նա։ Արմեն Աշոտյանը քարոզչական ու մանիպուլյացիոն հնարք է համարում այն հարցադրումները, թե նախկինում ՀՀ-ում չէին խնդիրները կարգավորվում, այլ դրսում, քանի որ ՀՀ իշխանությունները լեգիտիմություն չունեին․ «Այս քարոզչական հնարքն օգտագործվում է բազմաթիվ արևմտամետ ասոցիացիաներ ունեցող ԶԼՄ-ների կողմից։ Եթե կարծում եք, որ քարոզչական ու մանիպուլյացիոն նպատակներ հետապնդող նյութերով արտաքին քաղաքականություն կառուցելը ճիշտ է, ապա սխալվում եք»,- շարունակեց Աշոտյանը։ Ըստ պատգամավորի՝ լեգիտիմացման կապիտալիզացիան որպես փաստ ներկայացնելը Բրյուսելում չի ստացվել. «Ես որքանով գիտեմ մամուլից եւ ոչ միայն մամուլից, այս լեգիտիմացման կապիտալիզացիան որպես փաստ ներկայացնելը Բրյուսելում չի ստացվել, որովհետեւ Բրյուսելում բարձրաստիճան պաշտոնյաները մեր վարչապետին ասել են, որ Բրյուսել եկած ՀՀ բոլոր պաշտոնյաներին դիտարկել են որպես լեգիտիմ։ Ոչ լեգիտիմ ղեկավարների հետ համաձայնագիր չէին կնքի։ Հայաստանի կառավարությունը չունի ֆանտաստիկ լեգիտիմություն, ինչպիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանինն է»,- հավելեց նա: Հարցին, որ սուպերվարչապետական համակարգը ՀՀԿ-ն էր հաստատել, ավելին՝ ժամանակին հերքում էր, թե նման բան կա, իսկ հիմա պարզապես վարչապետ Փաշինյանն օգտվում է Սահմանադրությամբ իրեն տրված հնարավորություններից, Արմեն Աշոտյանը պատասխանեց․ «Փաշինյանը նստել է այն մեքենան, որը քշել չգիտի»։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am