Թուրքական շեղումներ՝ Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքից

Միջազգային քաղաքականության մեջ ընդհանրապես ընկալված օրինաչափություն է, որ տվյալ երկրի առաջին դիվանագետը տարբերվում է իր հռետորաբանությամբ, հայտարարությունների ընթացքում օգտագործած լուսամուտ բաց թողնող ասելաձեւերով, հաճախ երկիմաստ կամ բազմիմաստ ուղերձ փոխանցող հրապարակումով: Հաճախ էլ նկատվում է դերերի բաշխում, երբ այս կամ այն երկրի գործադիր առաջին դեմքն է կարծր հայտարարությամբ կամ կամուրջ քանդող խոսքով հանդես գալիս, զուգահեռ՝ կամուրջ վերահաստատող հայտարարություն է հրապարակում արտգործնախարարը: Թուրքիայի դեպքում միջազգային այս օրինաչափությունը տեղ-տեղ եւ շատ հաճախ չէր աշխատում եւ Էրդողան- Չավուշօղլու հայտարարությունների շեշտերը, կարծր առանցքները կամ ընդհանրապես հռետորաբանությունը նույնանում էին: Հայտնապես դժվար էր Թուրքիայի նախագահի հոխորտանքները մեղմացնել կամ այնպիսի հայտարարություն անել` որ կամուրջներ վերահաստատելու նախադրյալներ կարելի լիներ փոխանցել: Այս բոլորով հանդերձ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ նույն ինքը կամուրջ քանդողը կարող է կտրուկ շրջադարձով կամուրջ վերահաստատել. ցնցումնային հետքայլերը այս դեպքում կարող են ընկալվել միեւնույն օրինաչափությամբ: Սակայն այս դեպքում Անկարայի արտաքին քաղաքականության մեջ, ապահովաբար դերերի բաշխումով տեսանելի են դառնում շրջադարձային պետական մոտեցումներ: Այսպես. «ՌԴ-ի Թուրքիայի հարաբերությունները չեն կարող որեւե ձեւով այլընտրանք հանդիսանալ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունեցող հարաբերություններին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Չաւուշօղլուն նշել է, թե Թուրքիան ուզում է հարթել Վաշինգտոնի հետ հարաբերությունները եւ վստահ է, որ որեւէ հարց կարելի ե լուծել միայն երկխոսության ճանապարհով: Անկարայի դիւանագիտության կողմից այս ետդարձը ոչ միայն կապ չունի Վաշինգտոնին ուղղված Թուրքիայի նախագահի ոճի հետ, այլ ուղղակի շրջում է նրա սպառնական բովանդակությունը: Այստեղ արդեն ուղերձն ուղղվել է թե՛ Մոսկվային եւ թե՛ Վաշինգտոնին: Մոսկվայինը` գուցե Իդլիբի վրա թուրքական վերահսկողությունը կորցնելու հավանականության դիմաց: Որոշակի տարբերություն գոյություն ունի ԵՄ-ի ուղղությամբ: Թուրքիայի արտգործնախարարին տրվել էր պարտականություն նաեւ դեպի ԵՄ մեղմելու իր նախագահի կողմից կատարված հրապարակային սպառնալիքները: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պարզապես հաստատում էր, որ ԵՄ-ի անդամակցության հարցը Թուրքիայի համար նկատվում է առաջնահերթություն: Պաշտոնական Անկարայի կատարածը բանակցությունների ապասառեցման դիմում-առաջարկի համազոր հայտարարություն է: Այս անգամ առաջին հակազդեցությունը հնչել է Փարիզից. նախագահ Մակրոնն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները հակաեվրոպական ու պանիսլամական քաղաքականություն են որդեգրել, եւ այս պայմաններում Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցելը իմաստ չունի: Պաշտոնական Անկարայի արձագանքը չի ուշացել։ Թուրքական կողմը խոր ափսոսանք է հայտնել Մակրոնի խոսքերի համար ու հիշեցրել, որ Թուրքիան ԵՄ-ի հետ բազմակողմանի համագործակցություն է իրականցնում թե՛ ահաբեկչության, թե՛ փախստականների ճգնաժամի դեմ պայքարի շրջագծում։ Արձագանքը ափսոսանքից ավելի, ըստ էության, շանտաժի ուղերձ է ներառել։ ԵՄ-ի անդամակցության բանակցությունների ապասառեցումը եթե տեղի չունենա, ապա ահաբեկչության դեմ պայքարի եւ փախստականների հակաճգնաժամային գործողությունների առումով ԵՄ-ի հետ Անկարայի համագործակցությունը խնդրո առարկա կդառնա: Կամուրջներ վերահաստատելու քաղաքականությունում առայժմ տարբերություն է երեվում դեպի Վաշինգտոն եւ դեպի Բրյուսել Անկարայի մեկնարկած նոր խուսանավումներում: Հատկապես առկա է Անկարայի սպառնական բովանդակությունը դեպի ԵՄ: Մոսկվային եւ Թեհրանին առընթեր ինքնադասակարգված Անկարան, թեկուզ դիավանագիտավան շանտաժային ասելաձեւերով Մոսկվա-Անկարա-Թեհրան ռազմավարական առանցքից շեղումներ է դրսեւորում։ Այդ շեղումների շարժառիթներից մի բաժին կարող է կապված լինել սիրիական հանգուցալուծման գործընթացում Թուրքիայի առաջադրանքների շրջանցումների հետ: Իդլիբի ճակատագիրը այդ առումով կարող է ցուցանշային լինել։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am