Վազգենը Սերժի ու Վաչոյի մարդն է. «Փարիզյան սուրճի» սեփականատերը հայտարարություն է արել. ՀԺ

Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը կոչ է արել կառավարությանն աշխատանքից հեռացնել իր նախկին ամուսնուն, որն այժմ զբաղեցնում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը: Նա պնդում է, որ իր նախկի ամուսին Վազգենը «Սերժի ու Վաչոյի մարդն է»: «2003-ին Փարիզի իմ տունը գրավ դրեցի, որ վարկ վերցնեմ, ավելացնեմ իմ ներդրումները «Փարիզյան սուրճ»-ում։ Փարիզի տունը իմ սեփականությունն էր, միայն իմ։ Այն ժամանակ Վազգենի հետ էի ամուսնացած։ Այդ նույն տարին ինձ մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, ու ստիպված Վազգենին տրվող լիազորագիրը ստորագրեցի. հետո նա այդ լիազորություններով ինձ խաբեց։ 2008-ին, երբ արդեն ամուսնալուծվեցինք, Վազգենը ինձ խաբեց Վաչոյի հետ ընկերությունը օգտագործելով: Ասելով, որ ես ընդդիմադիր եմ, ինքը շահեց դատը։ Անշարժ գույքը, որն իմը պետք է լիներ, իրեն պահեց ու «Փարիզյան սուրճ»-ի ամբողջ վարկերն իմ վրա մնացին։ Ինքը նաեւ իմ կյանքի պատմությունը գողացավ` մարդկանց հավատացնելով, որ Մոնթեին ճանաչում է, այն դեպքում, երբ Մոնթեն իմ ընկերն է, եւ մահացել էր, երբ այդ Վազգենն իմ կյանք մտավ։ Հիմա այդ մարդը, որ Սերժի ու Վաչոյի մարդն է, Yans-ի տնօրենն էր, ու այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենն է` նորից շնորհիվ Վաչոյի: Ինչի՞ են սպասում, ինչու՞ չեն հանում այդ պաշտոնից: Ինքը էությամբ գող է ու շահամոլ։ Ավելացնեմ, որ երբ դուրս էկավ Փարիզյանից, Հայաստանում զանգեր էր արել նաեւ հարկային մարմիններին: Իրենք ինձ ասեցին, որ ամեն օր զանգում է իրենց, որ իմ վրա գան: Հետո նամակ էր գրել Ֆրանսիայի դեսպանին, որ Ֆրանսիայում էլ հարկերը իմ վրա գան: Դեսպանն ինձ զանգեց, եւ իր համար շոկ էր, թե ինչպես կարող է նախկին ամուսինը կնոջ վրա նամակ գրել հարկայինում: Եվ այդ մարդը դեռ աշխատում է պետական հաստատությունում: Ստորագրություններ էր հավաքել, թե ինքն է Փարիզյանը ստեղծողը եւ նեդրողը: Ես հարցրեցի ստորագրողներին, արդյո՞ք վստահ եք, որ ինքն է: Իրենք չհանեցին իրենց ստորագրությունները: Անշուշտ, ես կարող եմ ապացուցել, որ ամբողջ ներդրումը ես եմ արել, որովհետեւ, երբ ինքն ինձ հետ ամուսնացավ, ոչինչ չուներ: Ստորագորղների մեջ էին՝ Մալխաս, Արամո, Հրանտ Թոխատյան»,- ասված է Վալերի-Աշխեն Գործունյանի Facebook-յան գրառման մեջ: Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ» ընկերության սեփականատեր Վալերի- Աշխեն Գործունյանը 2011թ.-ի վերջին հայտարարեց, որ հեռանում է Հայաստանից, պատճառն այն էր, որ նրա ընկերությունը դատարանի որոշմամբ անցավ նախկին ամուսնուն՝ Վազգեն Ասատրյանին: Գործունյանը հեռացավ Հայաստանից՝ հայտարարելով, որ չի վերադառնալու, մինչեւ գործող իշխանությունները չփոխվեն:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am