ՀՀ-ում տեղակայված ՌԴ ԶՈՒ պահեստապետը բենզինին ջուր է խառնել

ՌԴ Զինված ուժերի՝ ՀՀ Արտաշատ քաղաքում տեղակայված 2392 զորամասում չարաշահումների և այլ կոռուպցիոն դրսևորումների մասին նախկին զինծառայող Արմեն Մարգարյանի ահազանգի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2018 թ. հուլիսի 25-ին ծառայողական քննություն իրականացնելու և քրեական գործ հարուցելու հարցով դիմել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին և 2018 թ. օգոստոսի 22-ին պատասխան ստացել, որ «դրանց լուծումը դուրս է ՀՀ ԱԱԾ իրավասությունների շրջանակից»: ՀՔԱՎ գրասենյակի լրատվական ծառայության տեղեկացմամբ, նախկին զինծառայողը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ահազանգել էր, որ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնում նշանակվելիս 718 կգ բենզինի պակասորդ է բացահայտել, որը նախկին պահեստապետը կոծկել է՝ բենզինի տարայի մեջ ջուր ավելացնելով, բայց պակասորդը փորձել են վերագրել Ա. Մարգարյանին:  Վերադասի առաջարկով վերջինս ստիպված է եղել մեքենաները թերի լիցքավորել, իսկ վարորդներն էլ փաստաթղթերում կիլոմետրերի ավելի մեծ թվեր են գրել՝ դրանով հավասարակշռելով պակասորդը: Հետագայում խնդիրը վերագրել են տարաների տարողությանը: Դրանից հետո բենզինի պակասորդ է արձանագրվել ևս մի քանի անգամ: 2017 թ. ապրիլին Ա. Մարգարյանն ազատվել է աշխատանքից, բայց բենզինի պակասորդի գործով նրան է մեղադրանք առաջադրվել, և նշանակվել է տուգանք: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն էր դիմել այն հիմնավորմամբ, որ ՌԴ սահմանապահ զորքերի կենսապահովման գործառույթները, կողմերի միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ֆինանասավորումն ու նյութատեխնիկական աջակցությունը՝ կողմերը: Եվ ենթադրվում է, որ ֆինանսավորում տրամադրող կողմը, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, պետք է վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերը կանխելու մեխանիզմներ ունենա: Սակայն ինչպեսպարզ է դառնում ՀՀ ԱԱԾ Գլխավոր վարչության պետ Ե. Մկրտչյանի պատասխանից, Հայաստանի Հանրապետությունը, ի դեմ՝ ՀՀ ԱԱԾ-ի, դա համարում է Ռուսաստանի Դաշնության դատարանների իրավասության ներքո գտնվող հարց և հրաժարվում է միջոցներ ձեռնարկելուց: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այս հարցով կդիմի ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Երեխեքի համար ծնողները վճարել են, էս ծնողներին ո՞նց եք պատասխան տալու․ «Օլիմպավանի» մարզիչ (video) Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am