«Հայաստանում իշխանության համար ավանդական պայքար է ընթանում, ոչինչ ավելին»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում իշխանության համար ավանդական պայքար է ընթանում, ոչինչ ավելին. Ամեն ինչ ունի սկիզբ և ունի վերջ։ Պարզ երևույթ է, սակայն հաճախ մարդիկ «սկիզբը» և «վերջը» չեն զգում ու արդյունքում իրականության կեղծ ընկալումներ են ձևավորվում։ Իմ տեսակետից, որքանով ես եմ ընկալում, «հեղափոխությունը» վաղուց ավարտվել է (կամ այն, ինչը «հեղափոխություն» են անվանում)։ Մենք շատ պարզ ու հասկանալի հանգրվանում ենք գտնվում, տեղի է ունենում իշխանության համար սովորական պայքար։ Առաջնային են անձնական և խմբակային շահերը, ինչպես միշտ է դա եղել։ Յուրաքանչյուրն իր շահն ունի, մեկը իշխանության միջոցով փորձում է ուղղակիորեն իր անձնական խնդիրները լուծել (մոտ լինելով կառավարման լծակներին), մյուսը քաղաքական դրական փոփոխությունների միջոցով է ցանկանում իր անձնական խնդիրները լուծել։ Առաջին խումբը փորձում է երկրորդ խմբին համոզել, որ ինքը դա կանի, իսկ մնացած բոլորը սև են։ Առաջ Նժդեհով էին փորձում ուղեղներ լվանալ, հիմա էլ հեղափոխության չհայտարարված արժեքներով, առաջ զինվորական պարադներով էին դուխ տալիս, հիմա բռնելով ու բաց թողնելով, սակայն վերջնահաշվով նպատակը մեկն է։ Սա է իրականությունը։ Արևմտյան քաղաքակրթության հաջողության իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ իրենք իրենցից թփերում չեն թագնվում ու իրականությանն բաց աչքերով են նայում, պարզ ասելով, որ ամեն ինչի հիմքում շահն է ու փորձում են իրենց անձնական ու մյուսների շահերը հավասարակշռել ու գալ փոխհամաձայնության։ Հայաստանի նման ոչ ռացիոնալ երկրներում յուրաքանչյուրն իր շահը քողարկում է ինչ-որ «վեհ» գաղափարներով ու անգամ ինքն-իրեն է դրանում համոզում։ Հայաստանում շահերի պայքար է ընթանում, ոչ ավելին, իսկ կուսակցություններն ընդամենը աշխատանքի տեղավորման բյուրոներ են, ինչը հիմա քաղաքական թիմ են կոչում։ Ազատվեք ռոմանտիզմից, կրկնում եմ, սովորական իշխանության պայքար է ընթանում ու դրանից ելնելով փորձեք լուծումներ գտնել, որ հետագայում ոչ միայն Հայկոն իրեն լավ զգա, այլ մյուսներն էլ իրենց խաբված չզգան։ Հանրային կոմպրոմիսներ որոնեք, ինչը կոչվում է քաղաքականություն, իսկ դրա համար միմյանց մի պիտակավորեք այլ ռացիոնալ ու բաց քննարկումներ կազմակերպեք ու որոշումներ ընդունեք»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Երեխեքի համար ծնողները վճարել են, էս ծնողներին ո՞նց եք պատասխան տալու․ «Օլիմպավանի» մարզիչ (video) Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am