Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Տեսնես երբ են մարդիկ այնքան աճելու, փոխվելու, մեծանալու, որ որևէ մեկին քննադատելիս նախ անձական վիրավորանքների ու հայհոյանքների չանցնեն, հետո էլ ուղղակի չդիմեն ավանդական հնարքին՝ նրան գեյ կամ անբարոյական ներկայացնելուն:
Մի՛ արեք: Որ դաշտից էլ լինեք՝ իշխանության, թե ընդդիմության: Քննադատությունը կարելի է հազար ձևով, քաղաքակիրթ բառերով արտահայտել: Արտահայտչամիջոցի սխալ ընտրությունը, հավատացեք, թուլացնում է ձեր ասելիքը, ուշադրությունը շեղում է այն հիմնական ուղերձից, որն ուզում եք հասցնել. իմ և այլոց տառապանքը փորձ ունի:
Գրառման մոտիվացիան Պետրոս Ղազարյանի, Վիգեն Սարգսյանի ու այլոց նյութերի տակ մեկնաբանություններն են: Մի արեք: Իսկապես ճիշտ չէ: Նախկինում էլ իրենց/իշխանական ֆեյքերն էին դա անում ընդդիմադիր գործիչների մասով: Ճիշտ է, նրանք երբեք դա չէին կանխում կամ ամոթանք տալիս, բայց չէի ցանկանա, որ այս երևույթը շարունակվեր»:
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը