Բրյուսելի օդանավակայանում հայտնաբերվել է մահապարտ ահաբեկչի մարմինը
Ոստիկանությունը «Կալաշնիկով» ինքնաձիգ է հայտնաբերել Բրյուսելի օդանավակայանում հարձակում գործած անձանցից մեկի մարմնի մոտ, հայտնում է Reuters-ը:Այդ մասին հայտնել է VRT հեռուստաալիքը։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ ոստիկանության տրամադրության տակ արդեն իսկ կա մահապարտ ահաբեկչի տեսագրությունը, որում մահապարտ ահաբեկիչը պատկերված է օդանավակայանում պայթյուն իրականացնելու պահին։
