Ցմահ դատապարտյալների համար վերջապես կարող է մի դուռ բացվել

Հայաստանում ցմահ դատապարտյալների եւ նրանց հարազատների մոտ վերջին օրերին լավատեսական տրամադրություններ են։ Քսան եւ ավելի տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալների համար վերջապես կարող է մի դուռ բացվել, և նրանց կարգավիճակը կփոխվի։ Ոմանք ներման խնդրագիր են ներկայացրել և հույս ունեն, որ Հայաստանի անկախության տոնին նրանց բախտ կվիճակվի լինել տանը։ "Հայաստանի նոր իշխանությունները, համոզված ենք, կրկնակի ցնծություն կպարգևեն մեզ ու մեր հարազատներին։ Մանավանդ, որ արդարադատության նախարարն օրերս խոսեց այդ մասին՝ նշելով, որ ներման խնդրագրերը կառավարությունում են",-ասում է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը։ Վերջինս համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը թավշյա հեղափոխությամբ զարմացրեց ու հիացրեց աշխարհին, հիմա էլ հեղափոխական քայլ կանի ցմահ դատապարտյալների ճակատագիրը փոխելու գործում։ "Հիացմունքի ու զարմանքի պահեր պարգևելու հերթը մերն ու մեր հարազատներինն է, ինչու չէ՝ այն բոլոր մարդկանց՝ իրավապաշտպաններ, ՀԿ-ի ների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր տարիներ շարունակ պայքարել են մեր իրավունքների վերականգնման համար"-, նշում է Ս.Գրիգորյանը։ Նա, ի դեպ, հայտնում է, որ ժամանակին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է բարձրաձայնել ցմահների հարցերի մասին: "Երբ մեր սիրելի վարչապետը լրագրող էր՝ պարբերաբար մեզ մոտ էր գալիս, նամակներ էինք ուղարկում և նրա կողմից չէինք անտեսվում",-պատմում է Ստեփանն ու հիշում, որ անձամբ լրագրող Փաշինյանը իր հետ հանդիպել է։ "Երբ Ազգային ժողովի պատգամավոր էր, էլի հանդիպել ենք, զրուցել մեր խնդիրների մասին"։ Ստեփան Գրիգորյանը և ցմահ դատապարտված անձանցից շատերը հույսով են, որ արժեքների փոփոխություն ու նոր իրավիճակ կզգան նաև իրենք։ "Անկախության 27-րդ տարեդարձն ու իմ 23-ամյա բանտարկությունից ազատվելը հույս ունեմ՝ կնշեմ հարազատներիս հետ։ Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահը կլինեն Հայաստանի առաջին պաշտոնյաները, ովքեր ներում կշնորհեն ցմահիս",-եզրափակեց Ս.Գրիգորյանը։ Նա և իր բախտակից ընկերներն անհամբեր սպասում են իրենց աստղային ժամին՝ ԱԶԱՏՈՒԹՅԱՆԸ։ Գրիգորյան Մարիամ

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ձեզ համար բացահայտեմ՝ ՔՊ-ականների 70%-ի վրա քրեական գործեր են հարուցվել.Նիկոլը վախեցնում է. Բոզոյան (video) Լկտիությունը սրա տեսեք․ դու ո՞վ ես, որ նման բան ասես․ ազատամարտիկը կոշտ պատասխանը Փաշինյանին (video) Ի՞նչ Փաշինյան, դրան ընտրող չպիտի լինի․․․ քաղաքացիների կոշտ արձագանքը (video) Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը հնարավոր է համարում. Փեզեշքիան Մենակ Ռոբերտ Քոչարյանը կարող է երկիրը փրկել այս վիճակից․ Իջևանի բնակիչ (video) Իրանը ԱՄՆ-ի դեմ հայց է ներկայացրել Հաագայի արբիտրաժային դատարան Ունենք վարչապետ, որը մեխը վերցրած, վարդակ է փնտրում, որ մեխը դրա մեջ մտցնի, խնդիրն այն է, որ հոսանքը ոչ թե իրեն է խփում, այլ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Եթե մի երեխայից թաքուն բան ասեին, մյուսը կխռովեր, մենք էս ի՜նչ դառանք․․․ Սյունեցիները Փաշինյանին իր տեղն են ցույց տվել․ Ռուզան Ստեփանյան (video) «Հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է․ ՌԴ ՊՆ-ն վերահաստեց Տաթևիկ Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել իրեն հետապնդելու և սպառնալու վերաբերյալ․ լուսանկարներ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. Ֆիդան «Մակրոնը հանցագործ բանդայի ներկայացուցիչ է»․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը պաշտոնական այցով մեկնում է Պեկին. Իրանը կլինի բանակցությունների հիմնական թեմաներից մեկը «Դուք տեսե՛ք՝ սա ինչ տիպի շիզոֆրենիկ ա»․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո) (video) ԱՄՆ-ն և Իրանը իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Հաքան Ֆիդան ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Շենգավիթի ոստիկանապետը մասնակցում է Փաշինյանի քարոզարշավին (video) Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը» ՇՏԱՊ․ ոստիկանները քաշքշելով տարան «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (video) Դատավորը առանց քննության թողեց Սամվել Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը Ռուսաստանն այդ օրվանից անցնելու է կատաստրոֆիկ քայլերի․ Երվանդ Բոզոյան (video) Մահացու վիրուսը տարածվում է, մահվան դեպքեր կան․ ԱՀԿ-ն ահազանգում է Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու միջնորդություն ներկայացվեց Լավրովը բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ Տակա՛նք, դու էդ ի՞նչ ես գոռացել Մեղրիում․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am