«Թյուրըմբռնում կա, ցավում եմ». Նիկոլ Փաշինյան
«Թյուրըմբռնում կա, ցավում եմ, Հայկ Մարությանն էլ է ասել, որ ձևակերպումները միգուցե ճշգրիտ չեն եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներին: Նա նշեց, թե ցանկացած ձևակերպում պետք է տեղավորվի թավշյա հեղափոխության սկզբունքներում և ոչ սև-սպիտակի շրջանակներում:
