Պաշտոնավարման 100 օրն այսօր ամփոփեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։
Անդրադառնալով Վերին Լարսի անցակետին` նա ասաց, որ ինժեներական լուծումներ են փնտրում Լարսի անցակետն ընդլայնելու համար, սակայն այդտեղ աշխարհագրական դիրքն այնպիսինն է, որ անսահմանափակ անցակետեր չեն կարող կառուցվել. «ունենք այն, ինչ ունենք»։ Լարսի ճանապարհը կառուցելիս ոչ ոք չէր հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից, կանցնեն դեպի Ռուսաստան, և որևէ մեկը չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար զբոսաշրջային այդպիսի մեծ կենտրոն:
«Լարսում կուտակումների ժամանակ եղել ենք Վրաստանում, այնտեղ էին նաև ՌԴ և Վրաստանի սահմանապահ մարմինների ղեկավարները, որոնք փորձում էին լուծում գտնել անցակետն ընդլայնելու համար: Նույնիսկ մի փոքր կրպակ կար, որը վերածել էին անցակետի, որ կարողանան արագ սպասարկել: Դա մեր միակ ճանապարհն է»,- նշեց նա:
Նախարարն ասաց, որ անցակետի այդ հերթերը վերաբերում են ոչ միայն հայ վարորդներին, դրանցում հայերի չափաբաժինը կազմում է շուրջ 25 տոկոս։ Ինչ վերաբերում է Լարսին այլընտրանք ունենալուն, նախարարն ասաց, որ դա վերաբերում է միայն բեռափոխադրումներին, և դա Հարավային Օսիայի հատվածն է։
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը