Մարտի 21-ին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրեց iPhone SE հեռախոսը։ Սարքն արտաքնապես լիովին նման iPhone 5S-ին։ Միակ տարբերությունն այն է, որ 5S-ը թողարկվել էր երեք գույներով (սեւ, մոխրագույն, ոսկեգույն), իսկ SE-ն թողարկվելու է 4 գույներով։ Ավելացել է վարդագույնը, որն Apple-ը սկսել է օգտագործել iPhone 6S-ից սկսած։
Apple-ի թողարկած նոր սարքում, 4 դյույմ անկյունագծով էկրանից զատ, տեղ են գտել նաեւ նորագույն A9 պրոցեսորը, 12 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, որը թույլ է տալիս 4K ձեւաչափով նկարահանում կատարել, NFC չիպը, որը նախատեսված է Apple Pay-ով վճարումներ կատարելու համար։ Ի տարբերություն iPhone 6S-ի՝ SE-ում տեղ չի գտել 3D Touch էկրանը, որի միջոցով հնարավոր է դառնում մատների տարբեր ուժգնությամբ հպումների ժամանակ կատարել տարբեր գործառություններ։
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը