Հայաստան է այցելում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը
Սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում հրապարակված գրառման մեջ: Աշխատանքային այցի ընթացքում Գրեմինգերը հանդիպումներ կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանի հետ:
