«Զվարթնոցի» տաքսի-ընկերությունների հարցն ու համասեռականների գործոնը. Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականը փակագծեր է բացում

Ընթերցողներից շատերը կհիշեն, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք քննարկման առարկա դարձավ «Զվարթնոց» օդանավակայանի տաքսիների հարցը։ Կառավարությունը անընդունելի էր համարում այն, որ երկրի դեմքը հանդիսացող «Զվարթնոցում» կայանող որոշ տաքսիստներ՝ իրենց հակահիգիենիկ տեսքով ու վարքագծով, իրական սակագնից մի քանի անգամ ավելի մեծ գումար էին պահանջում օտարերկրացիներից (այդ մասին կարող եք կարդալ այստեղ)։ Խնդրով զբաղվում էր Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանը։ Խնդիրը ի վերջո լուծվեց, սակայն պարզվում է՝ ամեն ինչ այնքան էլ հարթ չի եղել։ Մհեր Տերտերյանը իր ֆեյսբուքյան էջում որոշ փակագծեր է ներկայացրել և անկեղծ ներկայացրել ամբողջ պատմությունը։ Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք օգոստոսի 30-ին արված նրա գրառումը և բնօրինակը՝ ռուսերեն լեզվով։ * * * Մի քիչ էլ՝ համասեռականների մասին։ Իմ նշանակումը (վարչապետի խորհրդականի պաշտոնում – ԽՄԲ) սխալ էր։ Ես դա հասկացա, երբ վարչապետի հետ արդեն համաձայնեցված իմ նախաձեռնությունները հետագայում կյանքի չէին կոչվում։ Ավելի ուշ հասկացա, որ հայակենտրոն խնդիրների լուծման համար միայն Բաղրամյանից եկող քաղաքական կամքը բավական չէ, այլ տեղում վստահելիության ծավալը խիստ սահմանափակ էր։ Այնքան սահմանափակ, որ ես չէի կարողանում «Զվարթնոցից» լոյալ պայմաններ ստանալ նոր տաքսի-ծառայությունների համար։ «Զվարթնոցի» ղեկավարությունը արհամարհանքով էր վերաբերվում Կառավարության հանձնարարությանը՝ չնայած, որ նրանց օպերացիոն գործունեությունն ամբողջությամբ հիմնված է ՀՀ կառավարության հետ կոնցեսիոն պայմանագրի վրա, որի պայմանները օպերատորը մի քանի անգամ խախտել էր։ Ես ստիպված էի «Զվարթնոցի»՝ ազգությամբ արգենտինացի ղեկավարի հետ մի քանի անգամ խոսել հայրենասիրության, զբոսաշրջության զարգացման, ի վերջո՝ Կառավարության որոշման, և այլ վերամբարձ նպատակների մասին։ Նա առարկում էր՝ նշելով, որ ամբողջ աշխարհում կան ապօրինի տաքսիներ, և դա նորմա է։ Իմ պնդումները, որ այն ամենը, ինչ ամբողջ աշխարհում կա, պարտադիր չի, որ իմ երկրում էլ լինի, նրա համար բավարար համոզիչ չէին։ Ես շարունակում էի օրինակներ բերել ամբողջ աշխարհի աղքատներից, գործազրկությունից, «դիպչեցի» նաև համասեռականներին։ Եվ այստեղ ես հասկացա, որ անձամբ իրեն վիրավորեցի։ Նա չհամաձայնեց ինձ հետ՝ ասելով, որ դա միայն ինձ համար է խնդիր։ Ես համառ էի։ Անգամ հիշում եմ, թե ինչպես ոտքով շրխկացրի նրա դուռը։ Իմ անգլերենը ինձ ակնհայտորեն չէր բավարարում։ Մեկ շաբաթ անց իմ համառությանը արձագանքեց աշխատակազմի ղեկավարը և նկատողություն արեց՝ հղում անելով Բաղրամյանին (նախագահականին – ԽՄԲ)։ Ցանկանալով հասկանալ թեման, նա նախապես ինձնից ճշտեց՝ չգիտեի՞ ես արդյոք, որ Էռնեկյանը հանդիսանում է Արգենտինայի ԼԳԲՏ միության նախագահը։ Միայն համոզվելուց հետո, որ ես ամենավերջին միամիտ հայ պատանին եմ (բավարար չափով տեղեկացված չէի նրա անձնական նախասիրությունների մասին), նա որոշեց բավարարվել նկատողությամբ և զգուշացրեց, որ այդ նկատողությունը կարող է լինել վերջինը։ Ինձ համար մեկ էր։ Նա հաճախ էր շատ բաներ մոռանում՝ և՛ այն, որ ինձ չէր վճարում, և՛ այն, որ իմ մոտիվացիան գերազանց հիմք ունի։ Ես նրան չէի մեղադրում. նա օրինակելի կերպով կատարում էր իր աշխատանքը։ Այդ օրը իմ ընկերը վիսկին էր։ Մեկ շաբաթ անց Էռնեկյանը Հայաստանի ազգային հերոսի կոչում ստացավ։ Կարող եք ինձ քարկոծել, բայց իմ կամքից անկախ ես կատալիզատոր դարձա այդ փոքրիկ փոխհատուցման համար՝ իմ կողմից անիմացության պատճառով սարքած այդպիսի թյուրիմացության դիմաց։ Չնայած դրան՝ ավելի ուշ ես նրանից ներողություն խնդրեցի և կարողացա լոյալ պայմաններ ու մորատորիում ստանալ տաքսի ընկերությունների համար։ Նաև վերականգնեց հարաբերություններ ԼԳԲՏ ներկայացուցչի հետ։ Ահա այդ օրն էլ ես հասկացա, որ իմ հայակենտրոնությունը բարձր է իմ եսակենտրոնությունից։ Ինձ մի պատմեք հանդուրժողականության մասին։ Ես ամեն ինչ գիտեմ հանդուրժողականության մասին։ Զգույշ եղեք։ Նոյեմբերին 15-ին…  

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Երեխեքի համար ծնողները վճարել են, էս ծնողներին ո՞նց եք պատասխան տալու․ «Օլիմպավանի» մարզիչ (video) Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am