Հայկոյի թիմում չկա մեկը, որ ասի՝ քաղաքականությունը պարզունակ սիթքոմ չէ…

Քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. Տխրությամբ, ափսոսանքով, հետո նաև նստվածք թողնող հիասթափությամբ լսեցի, կարդացի, չհավատացի՝ դարձյալ լսեցի քաղաքապետի հավակնորդ Հայկոյի հետևյալ միտքը՝ «Կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ ․․․մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։ Քաղաքական հարթակում եմ եղել Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի, Տարոն Մարգարյանի օրոք։ Երևանին առչվող խնդիրներով՝ գերակա շահի զոհեր, կանաչ տարածքների պահպանություն, հին Երևան, քաղաքաշինական ու մշակութային նորմեր, կցակառույցներ, Աբովյան փողոցի տաղավարների վերացում, Ծածկած շուկա և այլ խնդիրներով նրանց վարած քաղաքականության դեմ պայքարել եմ հանրապետության ամենաբարձր քաղաքական ամբիոնից, Երևանի քաղաքաշինական խնդիրներով հատուկ լսում եմ կազմակերպել ԱԺ-ում և հասել որոշակի արդյունքների։ Բնական է՝ շատերի ոտքն եմ տրորոել, բայց երբեք չեմ պիտակավորվել որպես սև կամ՝ սպիտակ։ Երբ Մաշտոցի պուրակի ակտիվիստներին բերման էին ենթակում ոստիկանության Կենտրոն բաժին, իմ ընկեր Վահան Հավհաննիսյանի հետ շտապում էինք նրանց այնտեղից հանելու ոչ թե որովհետև քաղաքական նույն գույնն էինք կիսում, այլ, որովհետև շատերի պես կանաչ Երևան էինք ուզում ու նաև պաշտպանում էինք բազմակարծությունը, բոլորի իրավունքը՝ անկախ քաղաքական կողմնորոշումից։ Երբ հրճվում ու էյֆորիկ երջանկությունից ուզում էի գրկել, համբուրել մայիսմեկյան Երևանի փողոցներով հորդացող սիրո հեղափոխության յուրաքաչյուր մասնակցի, մտածում էի՝ ինչ լավ ժամանակներ են գալիս՝ հանրային համախոհության, ազատ մտքի, ազատ խոսքի, ազատ գործարարության, ազատ շնչառության, թռիչքի, տեսակի, արժանապատվության․․․ Եվ արդյոք քաղաքապետի հավակնորդ Հայկոյի թիմում չկա մեկը, որ ասի՝ քաղաքականությունը պարզունակ սիթքոմ չէ՝ հերոսով և անտի հերոսով, որ ասի՝ ազգը հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելու ժամանակներն անցել են՝ դառն ու կործանարար հետևանքներով, որ ասի՝ կարդա հազարն անցնող ավագանու ցանկերն ու տես՝ այնտեղ թուրքի, նույնն է թե մահվան աչքերի մեջ անթարթ նայած տղեք կան, մասնագիտական ու քաղաքացիական աննկարագրելի բեռ ունեցող մարդիք։ Եվ, ի վերջո, Հայաստանի երկու երրորդը կազմող Երևանի քաղաքապետի պաշտոնը խիստ քաղաքական պաշտոն է, ուր հավասարակշռությունը, հավասարատեսությունն ու անաչառությունը անփոխարինելի արժեքներ են։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am