Շահեն Հարությունյան. Ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել էր Շանթ Հարությունյանին ազատ արձակելու համար անհրաժեշտ պայմաներին: Ի պատասխան, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը իր հանրային ելույթում անդրադարձել է իմ առ այսօր բանտարկված լինելու փաստին, ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում: Սերժ Սարգսյանը 2014 թ-ին ԱՄՆ-ում հրապարակայնորեն ինձ մեղադրեց՝ համարելով հանցագործ, լավ գիտակցելով, որ ես գտնվելով իր հետ անհավասար պայմաններում, ի վիճակի չեմ իր խոսքին համարժեք պատասխանել բանտից: Իհարկե, ես նրան կարողացա պատասխանել, քանի որ նրա խոսքը համընկել էր մեր դատական նիստերին հետ: Այսօր վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունեմ: Ցավոք դատական նիստեր էլ չկան: Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես իհարկե ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն: Հ.Գ. 2008 թ մարտի մեկի գործով ես գտնվում էի ԿԳԲ-ի բանտում. դիմեցի բանտապետ Խլղաթյանին՝ խնդրելով ինձ թույլ տալ հանդիպում լրագրողների հետ՝ նշելով որ օրենքը թույլ է տալիս: Խլղաթյանը ոչ թե ծիծաղեց, այլ քրքջաց, ասելով. - Շա՛նթ, ով-ով, դու լավ գիտես, որ դա անհնար է: Այս բանտը 1930թ-ից գոյություն ունի, ու այդպիսի բան երբեք չի եղել ու չի լինի, իսկ դա թույլատրող օրենքը ձևի համար է: Հ.Գ.2 Նմանատիպ մերժում ստացել ենք ես ու Վարդան Վարդանյանը, երբ 2015 թվին դիմեցինք «Վարդաշեն» ՔԿՀ պետին՝ լրագրողների հետ հանդիպելու հարցով»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ «Լույսի պես բերքը չենք կարողանում իրացնել». Սիսի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանին (video) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է Իրանի դեմ նոր հարվածների շարքը Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի (video) Առանց հարևանների հետ հարաբերություններ կառուցելու՝ անհնար է դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև Ադրբեջանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել մեր հարևաններին հուզող հարցերի լուծմանը․ Ալիև Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. Hetq.am ԱՄՆ-ը hարվածել է Իրանի hրթիռային համալիրներին Հորմուզի նեղուցի շրջանում Գերմանիան կֆինանսավորի Ուկրաինային 50 հազար հարվածային դրոնների մատակարարումը Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայի վերսկսումը տարածաշրջանին սպառնում է աղետալի հետևանքներով Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն Թրամփը Թուրքիայից վերադարձել է այլ ինքնաթիռով՝ հնարավոր մահափորձի մասին ստացված տվյալների պատճառով Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am