Լավ չեն անում

«Լավ չեն անում, իսկապես, լավ բան չեն անում, Սասուն Միքայելյանի դերն անուրանալի է եւ պետք է հանձնաժողովի տեղերն առանց քննարկելու հանձնեին նրա տրամադրությանը» այսօր մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին ՀԱԿ դաշինքի անդամ, «Քրիստոնեադեմոկրատական ցերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Հրազդանում ապրիլի 17-ին տեղի ունենալիք ընտրություններին ու այս համատեքստում ՀԱԿ դիրքորոշմանը։ Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության համանուն կուսակցության ներկայացուցիչները անհասկանալի մեկնաբանություններով հրաժարվում են խմբակցության նիստ հրավիրել ու ընտրատեղամասային հանձնաժողովի տեղերը հանձնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տնօրինմանը, որի անդամն է նաեւ Սասուն Միքայելյանը։ Մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը այս հարցում բանակցում էր Արամ Մանուկյանի հետ, սակայն ապարդյուն.«Ամեն դեպքում, արժեր ու պետք էր օգնել Սասուն Միքայելյանին, իսկ թե ինչու են մերժում, անկեղծ ասած զարմացած եմ։ Ընդհանրապես ընդդիմադիր կեցված ունեցող մարդուն արժե օգնել, էլ չենք խոսում, որ ժամանակին բոլորս նույն տեղում ենք եղել, բոլորս ողջ թիմով ենք օժանդակել, եղել ենք հանձնաժողովի կազմում», ասաց Գիմիշյանը չցանկանալով մեկնաբանել Փաշինյանի կուսակիցների այն հայտարարությունները, թե ՀԱԿ-ը հանձնաժողովի այդ տեղերը պահում է ՀՀԿ-ի համար։ Հարցին, քանի որ ՀԱԿ-ի համար ներկայումս եւ ապագայում հենց Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են մրցակից լինելու, միգուցե այդ պատճառով է ՀԱԿ-ը նման պահվածք որդեգրել , Գիմիշյանը պատասխանեց.«Ինչ մրցակից, կաշին կիսելու մրցակի՞ց», նա կրկնեց, որ բոլոր պարագաներում ՀԱԿ-ի քայլն արդարացում չունի։ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է այդ խնդրին ու ընդգծել, որ զիջելու հարց դրված չէ.«ՀՀ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարում են կամ խմբակցություն ձեւավորած կուսակցությունները կամ, եթե խմբակցությունները ձեւավորվել են դաշինքներով՝ նշանակումները կատարում են խմբակցությունները: Հիմա, Սասուն Միքայելյանը ՀԱԿ նախընտրական ցուցակի 13-րդ հորիզոնականում է գտնվել: Սասուն Միքայելյանի դերն անուրանալի է ՀԱԿ խմբակցության ձեւավորման գործում: Կարծում եմ՝ սրանք փաստեր են, որոնք վիճարկման ենթակա չեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱԿ խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են արտահայտվել, որպեսզի Սասուն Միքայելյանն առաջարկի հանձնաժողովի անդամներին: Ն. Փաշինյանը վերջակետ է դրել այն թյուրըմբռնմանը, թե հանձնաժողվի տեղերից պետք է մարդկանց հանեն եւ Սասուն Միքայելյանի ներկայացրած թեկնածուներին նշանակեն: «Ուզում եմ մենք ճիշտ հասկանանք: Այդ հանձնաժողովները ձեւավորված չեն, գոյություն չունեն, այդտեղ այս պահին մարդ նշանակված չէ, որ մենք նրանց հանենք ուրիշ մարդ նշանակենք: Այդ հանձնաժողովների ձեւավորման պրոցեսն սկսվել է այս շաբաթ եւ շարունակվելու է այս շաբաթ, եւ հանձնաժողովների թեկնածուների առաջադրումը, որ խմբակցությունը կամ կուսակցությունները պետք է մարդկանց ցուցակներ ներկայացնեն, թե որտեղ ում են պատկերացնում, սկսվելու է վաղը չէ մյուս օրը՝ ամսի 18-ին»,- պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am