Ոստիկանները բացահայտել են

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ Մարգահովիտ գյուղի մոտով սար բարձրանալիս իրեն ու ընկերոջը ծեծել են։ Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ նախորդ օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Արջի թալա» կոչվող վայրում, որտեղ բնակվում է ընկերը, դիմակավորված երկու անձինք փայտերով հարձակվել ու հարվածներ են հասցրել ընկերոջ գլխին։ Իրեն հաջողվել է փախչել, իսկ հարձակվածները հափշտակել են ընկերոջ ոսկյա շղթան, մատանին և 5.000 դրամը: Տուժածը, գլխի վնասվածքներով, շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական ծավալուն աշխատանքներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին՝ 28-ամյա Վլադիմիր Լ.-ն, հաղորդում տվեց, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, հանդիպել է իր ծանոթներ՝ 22-ամյա Գևորգ Ղ.-ին և Վարդան Պ.-ին։ Տղաներն առաջարկել են հափշտակել ընկերոջ ոսկյա զարդերը: Վլադիմիր Լ.-ն համաձայնել է, և միասին գնացել են Մարգահովիտ գյուղ։ Նախնական պայմանավորվածությամբ, Վլադիմիր Լ.-ն գյուղի գարեջրատանը տուժողի հետ մինչ երեկո կոնյակ է խմել, իսկ Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն սպասել են նրա տան մոտ: Ժամը 20.00-ին, երբ Վլադիմիր Լ.-ն ու ընկերը գնացել են տուն, դուռը բացելիս Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն՝ վերնազգեստով դիմակավորված, մահակներով հարձակվել են։ Վլադիմիր Լ.-ն հեռացել է։ Նա ոստիկաններին հայտնեց նաև, որ դեպքից հետո Գևորգ Ղ.-ն իրեն տվել է 1.000 դրամ, տաքսիով տուն են բերել, իսկ իրենք մեկնել են Գյումրի՝ ոսկյա զարդերը իրացնելու: Ձեռնարկված միջոցառմամբ Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։ Վլադիմիր Լ.-ի հետ նրանք ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն և 3-ն էլ ձերբակալվել են: Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում Գևորգ Ղ.-ի տնից հայտնաբերվել և առգրավվել է վրան ու պայուսակ, իսկ աշխատավայրից՝ հափշտակված ոսկե մատանին և վերնազգեստ, որը ծառայել էր որպես դիմակ: Ձեռնարկվում են միջոցառումներ ոսկյա շղթան հայտնաբերելու ուղղությամբ: Հետագա քննությամբ պարզվել է նաև, որ նկարագրված ավազակային հարձակումից առաջ Գևորգ Ղ.-ն և Վարդան Պ.-ն Նիդերլանդների Թագավորության մի քաղաքացու՝ Մրգահովիտ գյուղում գտնվող տնից գողացել են 3-4 պայուսակ։ Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Պատճառված վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am