Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են Երևանում օգոստոսի 28-ին BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ 4 քաղաքացու վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 35-ամյա Արտակ Ստեփանյանը, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավարն է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում վրաերթի ենթարկվածների հարազատները ասում էին. «Հավատում ենք, որ ճիվաղը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի: Նրա արարքը մեկ բառով կարելի է բնութագրել՝ անմարդկային: Ոչ մեկս ապահովագրված չենք ավտովթար-վրաերթերից, սակայն տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, ու նրանց թողնելով անօգնական, գող կատվի պես ճողոպրում դեպքի վայրից: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի նա քրեական պատասխանատվության ենթարկվի, ինչը դաս կլինի սպրիչով ուղեղները հանած նմանատիպ վայ վարոդների համար»: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը ու ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմում փախուստի: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 29-ին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությաբ, Սարի Թաղում հայտնաբերել էին BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 28-ին Դավիթ Բեկ և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել Գ. Հովսեփյան փողոցի բնակիչներ, 27-ամյա Մարիամ Չիչյանին, 4-ամյա Ալեքս Իլանգուլյանին, Դավիթ Բեկի փողոցի բնակիչներ, 3-ամյա Աննա Մարգարյանին և 29-ամյա Մանուշակ Ֆահրադյանին: Վրաերթի ենթարկելուց հետո BMW-ի վարորդը նրանց թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Վրաերթի ենթարկվածներից Մ. Ֆահրադյանը տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, Ա.. Մարգարյանն ու Ա. Իլանգուլյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ Մ. Չիչյանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am