Բրյուսելում ձերբակալվել են ահաբեկչությունների կասկածյալները
Բելգիայի ոստիկանությունը Բրյուսելում ձերբակալել է ահաբեկչությունների շարքին մասնակցության 2 կասկածյալի: Այս մասին հայտնում է բրիտանական Dailу Mail պարբերականը: Ձերբակալություններն իրականացվել են մետրոյի «Մալբեկ» կայարանից, որտեղ պայթյուն է որոտացել, մոտ կես կմ հեռու: Անվտանգության ուժերի տրամադրության տակ են արդեն Բրյուսելի օդանավակայանի հսկող տեսախցիկներով ստացված կադրերը, որոնցում երևում է մահապարտ-ահաբեկիչը, մասնավորապես այն պահին, երբ պայթեցնում է շահիդի գոտին:
