Նախկին պատգամավորի անվտանգության աշխատակիցը հայտնաբերվել է Վրաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Արտակ Կարապետյանի), ոստիկանութան Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի) և Հայատսնի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանը հանցագործություն կատարելու գիշերը, ինչպես ժողովուրդն է ասում, «Գող՝ սիրտը դող» հոգեբանությամբ ճողոպրել է Հայաստանից՝ անցնելով Վրաստան: Ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է, թե ում օրն է 40 օր: Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել են Վրաստանում և վրացի իրենց գործընկերների հետ արդեն բերման են ենթարկել Գ. Դանոյանին: Առաջիկայում նա կտեղափոխվի Հայաստան, որտեղ կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արամ Հովհաննիսյան), ոստիկանության Կոտայիքի բաժնի (բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյան) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ) աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն էին բերման ենթարկել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մայիս Մկրտչյանին։ Վերջինս կասկածվում էր օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 առանձնատան բնակիչներ Արման և Գոռ Մկրտումյաննրի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ։ Ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ոչ միայն հայտնաբերեցին Մ. Մկրտչյանին, այլ նաև նա իրավապահներին էր ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը, որը լիցքավորված էր եղել 6 փամփուշտով, ինչպես նաև 14 լիցքավորված «ԱԿՄ» տիպի 7. 62 մմ տրամաչափի ինքնաձիգը։ Զենքերը նա պահել էր իրենց գյուղին հարակից դաշտում գտնվող թաքստոցում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մկրտչյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասում՝ որպես ավագ, և մյուս կասկածյալ որոնվողը համագյուղացի՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է, ով Մ. Մկրտչյանի աներն է և երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am