Ինչու՞ է լռում սահմանադրության գլխավոր պատասխանատուն. Թևան Պողոսյան (video)
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը, խոսելով ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական պրոցեսներից, անդրադարձավ նաև հարցին, թե ինչու՞ է այս փուլում պասիվ նախագահ Արմեն Սարգսյանը. «Կան լիազորություններ, եթե այդ լիազորությունները խախտված չեն, ինչի՞ մասին է խոսքը»: Լրագրողի այն դիտարկմանը, որ ՀՀ 2-րդ նախագահն է կալանավորվել, սահմանադրության փոփոխության մասին է խոսք գնում, արդյոք դրանք ՀՀ նախագահի լիազորությունների տիրույթում չէ, խորհրդականը պատասխանեց. «Ոչ, դրանք այն հարցերը չեն, որոնց վերաբերյալ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի։ Մենք ունենք գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններ, յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության խնդիրը, նրանք պետք է աշխատեն»։ Առավել մանրամասն՝ տեսանյութում.
