Արմավիրի զինկոմին փորձել են գումար տալ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախաքննություն իրականացնող մարմինը բացահայտել է, որ Վարսենիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հունիս ամսին քննությամբ չպարզված օրը իր ազգական Սպարտակ Հարությունյանի դրդմամբ վերջինիս տվել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 1 մլն 444 հազար ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար` այդ կերպ փորձելով նրա միջնորդությամբ այն տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին` իր օգտին գործողություններ կատարելու, այն է` որդու` Սարգիս Ռուբենյանի ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ սահմաններում կազմակերպելու համար: Տպավորությունն այնպիսին էր, որ գործը գլուխ կգար, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Սպարտակ Հարությունյանը խաբեությամբ հափշտակել է ստացած գումարը: Եվ ահա նախաքննությունը իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել ե՛ւ կաշառք տվողին, ե՛ւ կաշառքը տեղ չհասցնողին: Տեղեկացանք, որ Սպարտակ Հարությունյանին եւս մեղադրանք է առաջադրվել, որ նա խոշոր չափերի` 1մլն 444 հազար ՀՀ դրամին համարժեք 3000ԱՄՆ դոլար գումար խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ 2017թ. հունիս ամսին քննությամբ չպարզված օրը Արմավիրի մարզի Արևիկ գյուղում բնակվող իր ազգական Վարսենիկ Խաչատրյանին դրդել է իր միջոցով կաշառք տալ պաշտոնատար անձ հանդիսացող Արմավիրի զինվորական կոմիսարին Վ.Խաչատրյանի որդու օգտին գործողություններ կատարելու նպատակով և ստանալով այդ գումարը` հափշտակել է այն: Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Հետաքրքիր էր` ինչ կլիներ, եթե Սպարտակ Հարությունյանը տեղ հասցներ գումարը, արդյոք Արմավիրի զինկոմը այն կվերցներ, թե ձեռնպահ կմնար վերոնշյալ անձանց հետ գործարքի գնալուց:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am