Արտակարգ ու լարված իրավիճակ Երևանում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: ժողովրդին հայտնի՝ 4-րդ գյուղի թաղամասի սկզբնամասում են հավաքվել Հաղթանակ փողոցի 500-ից ավելի տների բնակիչներ, ովքեր պահանջում են պատկան մարմիններից, որպեսզի վերջապես թաղամասում վերջ դնեն քարե դարին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին. «30 տարուց ավելի է՝ ինչ բնակվում ենք այս հատվածում: Բոլոր կոմունալ վճարումները կատարել ենք, ամեն ընտրություններից առաջ գալիս են, ականջներիցս լափշա են կախում, խոստանում են , որ խնդիրը կլուծվի, սակայն ստացվում է՝ Էշ մի սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի: Մեր ուզածը շատ բան չէ, ուզում ենք քարե դարից ազատվենք: Ով է տեսել 21-րդ դարում բնակիչն ունենա կոյուղու խնդիր: Եթե Երևանի իշխանությունները սրտացավ մոտենան մեզ՝ բնակիչներիս, ապա խնդիրը կարճ ժամանակում կլուծվի: Բազմաթիվ անգամ նշված փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք, ունեցել ենք նաև մահվան դեպքեր: Իսկ դրա պատճառը որոշ վայ վարորդների կասկադյորական վարելն է և ճանապարհին մայթ չունենալը: Երեխաներին մինչև դպրոց ու մանկապարտեզ ենք ճանապարհում, կես մարդ ենք լինում: Մայթերի տեղը կա, բայց մայթը՝ չկա: Պատկան մարմիններին թողես, հեռուստաընկերություններով կուրծք ծեծելով՝ հայտարարեն, թե Երևանի ճանապարհները չեն զիջում շատ եվրոպական երկրների ճանապարհներին: Երևի էդ չինովնիկները 4-րդ գյուղով չեն անցել, կամ անցնելիս վարդագույն ակնոցներ են կրել: Մեր հույսը ներկա կառավարությունն է, ով հայտարարել է, որ իրավիճակ է փոխվել, բայց դեռ մենք մեր մաշկի վրա իրավիճակի փոփոխություն չենք զգացել: Այ, երբ կոյուղու և մայթերի հարցը լուծվի, իսկ դա, վստահ ենք, եթե ցանկություն ունենան, կանեն, ապա հաստատ կհամոզվենք, որ իրոք իրավիճակ է փոխվել»: Բնակիչները նույնիսկ ցանկանում են ճանապարհը փակել, սակայն այդ ծայրահեղ միջոցին չեն դիմում, հավատալով, որ այս անգամ խնդիրը կլուծվի և նախորդների նման իրենց գլխի տակ փափուկ բարձ չեն դնի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բողոքի ակցիայի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ում հանձնարարականով արդեն ժամանել է Մալաթիա-Սեբաստիա վարչակաև շրջանի ղեկավարի տեղակալ Կարապետ Շահինյանը ու բնակիչների հետ բանակցություններ է վարում: Բնակիչները հուսով են, որ գոնե այս անգամ խնդիրը կլուծվի ու իրենց «կուտ չեն տա»

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am