Արթուր Աղաբեկյանը իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Հայաստանի Քննչական կոմիտեն տեղեկություն էր տարածել Մարտիկ հիմնադրամի գործով Արթուր Աղաբեկյանին մեղադրանք առաջադրելու մասին: Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է դրան, ասելով, որ չի ընդունում մեղադրանքը: Միաժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է գործակցել քննության հետ եւ ներկայացրել է նաեւ Մարտիկի հաշիվների վերաբերյալ որոշ մանրամասներ: «Մարտիկ հիմնադրամի գորունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և այդ շրջանակում հարցաքնվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու «Մարտիկ» հիմնադրամի իրականացրած մի քանի հարյուրի հասնող հայրենանվեր ծրագրերը։ Թե բարեգործական, թե ռազմահայրենասիրական և թե մարտական ու քարոզչական ծրագրերի իրականացման համար կրել եմ անձնական պատասխանատվություն, որոնք իրականացրել եմ պատվախնդրությամբ և գտնում եմ, որ գործել եմ բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում։ Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի գումար, որը ձևավորվել է 8200 փաստացի մասնակցի ներդրումից (յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մարտիկ հիմնադրամին) , և 421.000 ԱՄՆ դոլար բանկային տոկոսներից, որը հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արցախյան ազատամարտում զոհված 4210 ազատամարտիկների անունից նվիրաբերվել է հիմնադրամի հաշվին և համալրվել է անձեռնմխելի գումարը։ Իսկ զոհված ազատամարտիկների անունները զետեղվել են martik.am կայքում՝ ի հիշատակ նրանց։ Բարեկամներիս տեղեկացնեմ, որ չընդունելով մեղադրանքը շարունակելու եմ համագործակցել քննչական մարմինների հետ։ Խոստանում եմ պարբերաբար իմ իրավասության շրջանակում այս մասին տեղեկացնել իմ հեղինակությամբ և Մարտիկ հիմնադրամի ապագայով մտահոգվող ընկերներիս և բարեկամներիս», ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Աղաբեկյանը:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am