«Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից». Վիկտոր Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Ռ. Քոչարյանի՝ հասարակական-քաղաքական շրջանակաների հետ հանդիպումներին և այլ հարցերի։ – Պարոն Սողոմոնյան, երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ եք ստացել: Եղե՞լ են արդյոք շնորհավորանքներ Հայաստանի պետական պաշտոնյաներից: – Այո: Եվ քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, և նախկին ու ներկա պաշտոնյաներից, մեր հին ու նոր գործընկերներից և զինակիցներից, հասարակ քաղաքացիներից, Արցախի Հարնրապետությունից, արտերկրից: Օգտվելով առիթից կցանկանայի նախագահ Քոչարյանի անունից շնորհակալություն հայտնել բոլորին` ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար: – Դուք ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի խորհրդատվություններ է անցկացնում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այդ հանդիպումները շարունակվո՞ւմ են: – Շարունակվում են, թեև գալիք շաբաթ մի փոքր դադար ենք ունենալու: Նախագահ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից ու վերադառնալուն պես կշարունակի քննարկումները ձևավորվող քաղաքական պլատֆորմի վերաբերյալ: – Իսկ ի՞նչ նպատակով է մեկնում Քոչարյանը, և արդյոք նա իրավունք ունի՞բացակայել Հանրապետությունից: -Այո, ունի: Վերաքննիչ դատարանի որոշումից հետո նախագահ Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա: Այնուամենայնիվ, իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին: Անցած մի քանի օրերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը միանգամից երկու հարցազրույց տվեց ռուսական ԶԼՄ-ներին: Ինչո՞վ է սա պայմանավորված: Տպավորություն է, որ հատուկ եք կանգ առնում հենց ռուսական մեդիայի վրա: -Նախ պետք է արձանագրել, որ ռուսական մեդիաները հատուկ ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Ակներև է, որ այդ ԶԼՄ-ների լսարանը նման պահանջարկ ունի: Հենց դրանով է պայմանավորված նրանց ակտիվությունը և դա միանգամայն հասկանալի է: Բայց, վերադառնալով Ձեր հարցին, պետք է նշեմ, որ ընտրություն կատարելու մեր սկզբունքը որևէ կերպ պայմանավորված չէ այս կամ այն ԶԼՄ-ի գրանցման վայրով կամ լրագրողի ազգությամբ: Մենք հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ ունենք, ինչպես հայաստանյան, ռուսական, այնպես էլ եվրոպական ԶԼՄ-ներից: Ընտրություն կատարելիս փորձում ենք բազմազանեցնել հանրության հետ հաղորդակցվելու ֆորմատները` մեզ և տվյալ ԶԼՄ-ին առավել հարմար ժամանակացույցով: НТВ-ի հետ հարցազրույցը հեռուստատեսային էր, «Սպուտնիկ Արմենիայի» հետ` ռադիոհարցազրույց էր: Առաջիկայում նաև այլ ձևաչա­փե­րով հանդես կգանք:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am