«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ շանտաժի և սպառնալիքների միջոցով:
Այսինքն, ՀՀԿ–ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին: Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձևակերպումներ չեն և ամենևին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ:
«Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ–ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. մի քանի ամիս անց սոցիալական խնդիրների բեռի տակ Փաշինյանը կկորցնի փողոցի անվերապահ աջակցությունը, ինչից օգտվելով՝ ՀՀԿ խմբակցությունը կնախաձեռնի ստորագրահավաք, կմտնի Սահմանադրական դատարան և կպահանջի Փաշինյանի՝ իշխանության գալը որակել որպես սահմանադրական կարգի տապալում, քանի որ իրենք քվեարկել են ժողովրդական զանգվածների շանտաժի ու վրեժխնդրության սպառնալիքների տակ:
Թերևս այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս շարունակում է հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ՝ նման կերպ հույս ունենալով երկար ժամանակ պահել հասարակության վստահությունն իր նկատմամբ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը