Ամեն աշակերտ ու ամեն ծնող պետք է ոչ թե գնահատականի հետևից գնա, այլ գիտելիքի․ Նիկոլ Փաշինյան

Նոր Հայաստանի սեպտեմբերի 1-ն է, և այս փոքրիկները նոր Հայաստանի առաջին առաջին դասարանցիներն են: Այս մասին,  սեպտեմբերի 1-ին, Սևանի թիվ 3-րդ դպրոցում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր այս դպրոց է այցելում 111 առաջին դասարանցի: Այսինքն 5 հատ 1 եղավ, գոլդ համար եք բռնել»,-կատարեց նա և նշեց․ «Ի՞նչն է տարբերությունը, ինչը պետք է տարբերվի այս նոր իրավիճակում: Ամենակարևոր արձանագրումն այն է, որ նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը: Այսինքն ամեն աշակերտ ու ամեն ծնող պետք է ոչ թե գնահատականի հետևից գնա, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարեւոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունը, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում դպրոցն ու ուսուցիչը ոչ թե իրենց առջեւ պետք է խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է պատրաստի թռիչքի բառիս բուն իմաստով, որովհետև մենք բոլորս, մեր երկիրը, մեր ժողովրդին պետք է պատրասստենք թռիչքի: Այո, մենք բոլորս պետք է կարողանանք թռչել, հասնել շատ բարձր նպատակների, շատ բարձր արդյունքների: Նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը ոչ թե տառապանք պետք է լինի, այլ հաճույք: Դրա համար պետք է համախմբենք մեր ուժերը, ոչ միայն դպրոցը, ուսուցիչները, ծնողները, քաղաքական ուժերը, այլև ողջ հանրությունը, ժողովուրդը, պետությունն ու կառավարությունը: Նոր Հայաստանում սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է նոր էջ և այդ նոր էջում մենք պետք է ապրենք հաճույքով, ազատ ու երջանիկ»:

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am