Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը. ԿԳ նախարար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը  Գիտելիքի օրվա առթիվ Facebook -ի իր էջում գրել է. «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ «Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարեւորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում գիտելիքի եւ կրթության կարեւոր բաղադրիչը ազատ եւ քննադատական մտածողությունն է, վերլուծական միտքը, որի հիմքերը դրվում են դպրոցում եւ շարունակվում հետագայում՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Կրթությունը իրավագիտակից, պահանջատեր ու մրցունակ քացաքացի ձեւավորելու կարեւոր գործընթաց է, որի ապահովման երաշխավորը պետությունն է, ուսուցիչն ու դասախոսը: Կրթությանը վիճակված է լինել նոր Հայաստանի տեսլականի առաջատարը, ներառական զարգացման շարժիչ ուժը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց առջեւ բացվում է դպրոցի, գիտելիքի հետաքրքիր աշխարհ: Սիրելի՛ մանկավարժներ, Հայաստանում տեղի ունեցած մեծ փոփոխությունները պետք է իրենց արտացոլումը գտնեն նաեւ կրթության համակարգում, որը մեծապես պայմանավորված է ձեր ստեղծագործ եւ նվիրական աշխատանքով: Բոլոր այն մանկավարժները, տնօրենները, ովքեր աջակցում են դպրոցի վերափոխման գործընթացին, իմ գործընկերներն են, ու կանեմ առավելագույնը՝ նրանց աջակցելու համար: Խորապես ծանոթ եմ այն դժվարություններին, որոնց բախվել եք նախկինում, այն խնդիրներին, որոնք առկա են հիմա: Համատեղ աշխատանքով, վստահ եմ, լուծումներ տալու ենք բոլոր առկա հարցերին՝ մեր բոլորի առջեւ դնելով ավելի մեծ նպատակներ: Սիրելի ծնողներ, մեր հիմնական նպատակն է՝ երկիրը դարձնել արդար, ստեղծել հավասար հնարավորություններ ձեր երեխաների համար: Իսկ արդար երկիր ունենալու համար, առաջին հերթին, արդար պետք է լինի դպրոցը՝ ապահովելով որակյալ կրթության հավասար հասանելիությունը բոլորի համար: Ձեր աջակցությունն այս հարցում կարեւոր է, երբեմն էլ՝ վճռական: Վստա՛հ եղեք ձեր ուժերին, եւ ապագան ձերը կլինի»:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am