Դպրոցի տնօրենները քննություն կհանձնեն համակարգչով. ուրիշ ինչ է փոխվել հավաստագրման կարգում

    ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր ստանալու կարգում: Հրամանով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք  ստանալու քննության կազմակերպման, անցկացման կարգը, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  դադարեցման դեպքերն ու կարգը: Փոփոխություն է կատարվել քննության թեսթավորման փուլի ընթացակարգում, մասնավորապես նախատեսվել է էլեկտերանային թեստավորում, որը նորություն է և նախկինում չի եղել: Էլեկտրոնային թեստավորման ժամանակ  յուրաքանչյուր հավակնորդի համակարգ մուտք գործելու համար տրամադրվում է օգտանունն ու գաղտնաբառ, միասնական բազայից ձևավորում է 60 հարցից բաղկացած թեստ, տրվում է 60 րոպե ժամանակ` երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով հարցերից ճիշտ պատասխանն ընտրելու համար: Հավակնորդը ծանոթանում է հարցերին և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխան: Աշխատանքն ավարտելուց հետո թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը սեղմելով` հավակնորդը տեսնում է  ճիշտ պատասխանների քանակը և ընդհանուր առաջադրանքների համեմատ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը։ Հատկացված ժամանակը սպառվելուց հետո համակարգը ավտոմատ փակվում է: Զուգահեռաբար պահպանվել է նաև թեստավորման նախկինում գործող գրավոր փուլը, որն, ըստ նոր կարգի, կկազմակերպվի Էլեկտրոնային թեստավորում անցկացնելու անհնարինության դեպքում: Գրավոր քննության հարցաշարում փոփոխություններ չեն արվել: Փոփոխություն է կատարվել նաև հավաստագրման քննության բանավոր`հարցազրույցի փուլում.  նախ փոխվել են բանավոր փուլի հարցերը, բացի այդ` հարցազրույցի անցկացման և գնահատման ընթացակարգում ևս նոր պահանջներ են սահմանվել, որոնք նախկինում չկային Նոր կարգով` համակարգչում նախօրոք զետեղված հարցերից պատահական ընտրությամբ ձևավորում է 5 հարցից բաղկացած հարցատոմս, որը տրվում է մասնակցին: Յուրաքանչյուր հարց գնահատվում է առավելագույնը 2 միավոր: Հանձնաժողովին տրվում է համակարգչից դուրս բերված հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանները` 3 օրինակ: Հավակնորդը, ծանոթանալով հարցատոմսին, իր կողմից նախընտրած հերթականությամբ պատասխանում է հարցերին:Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մասնակցի պատասխանը գնահատում է հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված գնահատման թերթիկի միջոցով: Սխալ պատասխանի դեպքում գնահատվում է 0, թերի պատասխանի դեպքում՝ տվյալ հարցի համար տրված միավորի կեսը, իսկ ճիշտ պատասխանի դեպքում՝ տվյալ հարցի համար տրված միավորն ամբողջությամբ: Յուրաքանչյուր պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը հնչեցնում է ճիշտ պատասխանը: Հարցազրույցի փուլում հավակնորդի ստացած միավորների տոկոսային արտահայտությունը պետք է լինի առնվազն յոթանասունհինգ տոկոս` հարցազրույցի փուլը հաղթահարելու համար: Հաջորդ փոփոխությունը կապված է հավաստագրման քննության պարտադիր լինելու պահանջի հետ: Այստեղ ըստ էության չեղյալ է հայտարարվել հավաստագրման կարգում նախկին նախարար Լևոն Մկրտչյանի կողմից կատարված փոփոխությունը, ըստ որի մեկ անգամ հավաստագիր ստացած անձը երկրորդ անգամ առանց գրավոր քննության` միայն հարցազրույցով կարող էր ստանալ նոր հավաստագիր` եթե չէր լրացել նախորդ հավաստագրի ուժի մեջ գտնվելու 5 տարվա ժամկետը: Այժմ սակայն վերադարձ է արվում նախկին, այսպես կոչված աշոտյանական տարբերակին, ըստ որի հավաստագիրը պարտադիր փաստաթուղթ է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, նշանակվելու կամ ընտրվելու համար՝ անկախ հանրակրթական ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:Նշենք, որ հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով և այդ ժամկետի սպառվելուց հետո հավակնորդը պետք է նորից մասնակցի վերապատրաստման դասընթացի, ստանա համապատասխան վկայական, որից հետո մասնակցի հավաստագրման քննություններին: Վերեպատրաստուման դասընթացներ իրականացվում են ԿԳ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից: Ի դեպ, վերապատրաստումները վճարովի են` դրանց արժեքը որպես կանոն տատանվում է 60-80 հազար դրամի սահմանում: Կարինե Սարիբեկյան  

դիտվել է 13311 անգամ
Լրահոս
Մոտավորապես 12 հազար դոլար եմ ներդրել «Հելոբիթ»-ում, պահանջում ենք գումարների վերադարձ․ տուժած (video) Ռուբեն Ռուբինյանը վիրավորեց լրագրողին, հետո ներողություն խնդրեց (video) Ո՞վ է Արամուսի մարդասպանը, որ ՔՊ-ականների հետ լուսանկարներ ունի․ Ռուզան Ստեփանյան (video) «Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքում, որ իրեն շրջել են․ կարծես թե ինքն էլ դեմ չէր այդ “շրջվելուն”» Չենք սպասելու մինչև կյանքի վերջ պայքարելու ենք․ գումարների վերադարձ պետք է լինի․ ակցիա ՔԿ-ի դիմաց (video) Արթուր Խաչատրյանի հիշեցումից հետո Կոնջոյանը վրդովվեց Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ #ՈՒՂԻՂ. Սպասե՛ք. քահանաները մեծ անակնկալ ունեն Նիկոլի համար. Նարինե Դիլբարյան (video) Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի՝ չունես պատմական հիշողություն՝ չունես ոչ ներկա, ոչ էլ ապագա Դատարանը հստակ նշել է, որ այլևս Սամվել Կարապետյանի քրվարույթի ձգձգումը խնդրահարույց է․ փաստաբան Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Hyundai Elysion»-ը գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր Անձամբ Նիկոլի հանձնարարականը ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը. Միհրան Հակոբյան Սյունիքի համար վարկ եք վերցնում, ժողովրդի հաշվին տոկոսնե՞րն եք տալու․ Աննա Գրիգորյան (video) Գյումրիում 37–ամյա որդին սպшնել է հորն ու մորը. կադրեր՝ դեպքի վայրից (video) «Ձախողել եք, կա՞ 1 մարդ, որ պատասխան է տալու այս համակարգի ձախողման համար»․ Աննա Գրիգորյան (video) «Եկել եք, հեքիաթներ եք պատմում». «Որ 8 միլիարդի զենք եք առել, ճանապարհը ինչի հաշվին եք կառուցել» (video) 26 հազար արցախցուց քանի՞ հոգի է դիմել եւ չի ստացել բնակարանի գումար․ պատգամավորի հարցը (video) «Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը պոեմով խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ․ Արտակ Բեգլարյան Որքա՞ն գումար է տրամադրվել արցախցիների խնդիրները լուծելու համար. Աննա Գրիգորյան Սերժ Սարգսյանի համաներումով ազատված Փաշինյանը ոչ մի անգամ համաներում չի նախաձեռնել. բռնապետ Ալիևի չափ էլ չկա Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Սևակ Ղազարյան 250 միլիոնի վարկ եք վերցրել, որքա՞ն գումար եք ներգրավվել արցախցիների համար․ Աննա Գրիգորյան (video) Միքայել Սրբազանն արդեն տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ Շտապօգնությունից՝ ընտանեկան բժշկի ուսերին․ պետությունը հերթական բեռը փոխանցում է առանց պայմանների. Անուշ Պողոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am