Ով է ուզում դառնալ քաղաքապետ. ով ով է. մաս 2-րդ

Շարունակում ենք ներկայացնել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի ցուցակներն առաջնորդողների անցած ուղին, առաջին մասում անդրադարձել ենք հինգին, սակայն քաղաքապետի թեկնածուները 13-ն են: Այսպիսով՝ քաղաքապետ է ցանկանում դառնալ նաեւ Զարուհի Փոստանջյանը: Հայաստանում չի լինի այնպիսի մեկը, ով չի ճանաչի վերջին տասնամյակում ՀՀ ամենաըննդիմադիր գործիչներից մեկին, որը Փոստանջյանն է: Նա քաղաքական ուղին սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանի Ժառանգության հետ, բայց վերջին տարիներին հեռացավ Ժառանգությունից, քանի որ չէր կիսում առաջնորդի երերուն դիրքորոշումները: Փոստանջյանը ստեղծեց իր կուսակցությունը՝ Երկիր Ծիրանի, որն անցած տարի էլ մասնակցեց ավագանու ընտրություններին եւ հիմա ներկայացված է քաղաքապետարանում: Այնպիսի յուրօրինակ, համարձակ, միեւնույն ժամանակ էքսցենտրիկ քաղաքական գործիչ, ինչպիսին Զարուհի Փոստանջյանն է, մեր քաղաքական ներկապնակում շատ չես գտնի, միայն նա կարող էր կազինոներում խաղալու մասին հանրահայտ հարցն ուղղել ԵԽԽՎ ում Սերժ Սարգսյանին, կամ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ դառնալու առիթով կատու բերել խորհրդարան: Թավշյա հեղափոխությունը, սակայն, ստվերեց նրա հեղիկանությունը, հեղափոխական ժողովուրդը նրան չներեց Նիկոլ Փաշինյանի հասցեին նախկինում արված քննադատությունների պատճառով: Այժմ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորն է Րաֆֆի Հովհաննիսյան Ժառանգության թեկնածու Ժառանգություն կուսակցության երբեմնի առաջնորդին ու նրա անցած ուղուն կարծում ենք՝ շատերն են ծանոթ, հուսանք, որ Րաֆֆի Հհովհաննիսյանն այս ընտրարշավն էլ կդարձնի ուրախ ու զվարթ, ինչպես իր բոլոր նախընտրական քարոզարշավները: Հայաստանի նախկին արտգործնախարար, ապա պատգամավոր աշխատած, իսկ 2013 թվականի նախագահի թեկնածություն ներկայացրած սույն ունիկալ գործիչը որոշել է, որ իր կենսագրության մեջ նաեւ այս պաշտոնը պետք է գրվի եւ հիմա ուժերն է փորձում քաղաքապետի պաշտոնում, մեկ էլ տեսար ստացվեց, եթե ոչ աղոթելը կա ու կա, ճիշտ է զորավար Վովա Գասպարյանը հիմա չկա, որը նախագահական ընտրություններից հետո մի համատեղ աղոթքով չեզոքացրեց ընդդիմադիր հրապարակը, սակայն չկասկածեք, որ նոր զորավարների պակաս չի զգացվի: Միքայել Մանուկյան՝ ՀՅԴ թեկնածու ՀՀ ԲՆ Անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը դրանից առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր, նրան որեւէ անգամ հարց տալիս կամ ելույթ ունենալիս չենք տեսել: Նրա կենսագրությունում կարդում ենք, որ եղել է Արցախյան ազատամարտի մասնակից: Մի քանի օր առաջ մամուլում գրվեց նաեւ, որ Մանուկյանը մեղադրվել եւ բանտարկվել է Երեւանի առաջին քաղաքապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի սպանության համար։ Գալստյանը սպանվեց 1994-ի դեկտեմբերի 18-ին մայրաքաղաքի իր տան շքամուտքի մոտ: Մարդասպանն այդպես էլ չբացահայտվեց, սակայն սպանությունից երեք օր անց ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որից հետո նա հայտնաբերվել էր եւ տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան, հետագայում երաշխավորությամբ ազատ արձակվել: Արտակ Զեյնալյան՝ Լույս դաշինք Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունների հետ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ որոշել է վերջ դնել համատեղ ճանապարհը: Ավագանու ընտրությունների գործընթացի մեկնարկին երկու կուսակցությունները Լույս անվան դաշինքի ներքո կմասնակցեն ընտրություններին՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությամբ: Մինչ ակտիվ քաղաքականությամբ զբաղելը՝ Զեյնալյանը փաստաբանական աշխատանք էր իրականացնում, մասնակցել է արցախյան ազատամարտին: Մարդկայնին որակներով՝ համեստությամբ եւ հանդարտությամբ փայլող Զեյնալյանը մասնագիտական հարթությունում ավելի համեստ նվաճումներ ունի: Նա մի քանի ամիս առաջ պատգամավոր էր, որտեղից եւ տեղափոխվեց գործադիր մարմին: Արտակ Ավետյան՝ Ռեֆորմիստներ կուսակցություն Քաղաքապետի այս թեկնածուն կուսակցական պատկանելություն չունի, մասնագիտությամբ կինոռեժիսոր Ավետյանին հրավիրել է Ռեֆորմիստների ղեկավար Վահան Բաբայանը, վերջինը չնայած երիտասարդ տարիքի, հասցրել է հինգ-վեց կուսակցություն փոխել, առավել հայտնի դարձավ ԲՀԿ-ում, որից դուրս գալով ստեղծեց իր Ռեֆորմիստները: Իսկ Արտակ Ավետյանի հեղինակությամբ հայտնի գործերից են 2007թ. գերմանական հեռուստաընկերության պատվերով նկարահանված «Յոթ երգ Հայաստանի մասին» բազմասերիանոց ֆիլմը: 2012թ. -ից համագործակցում է Հայաստանի՝ Երևան քաղաքում գտնվող «Շողակաթ» ստուդիայի հետ:Բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի և հեռուստանախագծերի հեղինակ է: Ով է ուզում դառնալ քաղաքապետ. ով ով է. մաս 1-ինը դիտեք այստեղ՝ hayeli.am Անի Սահակյան

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am