21-րդ դարում կրթությունը յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է. Փաշինյան

ՀՀ վարչապետի նստավայրում օգոստոսի 31-ին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների հաղթողները հյուրընկալվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը երեխաներին հանձնեց մեդալներ ու հավաստագրեր: Այս տարի «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթների երիտասարդ հերոսների պատվիրակությունը բաղկացած էր 34 երեխայից. պատվիրակության մեջ ընդգրկված են «Կենգուրու-2018»-ի և «Մեղու-2017»-ի տասը բացարձակ հաղթողները, յուրաքանչյուր մարզում և Արցախում, ինչպես նաև յուրաքանչյուր տարիքային խմբում «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթներում լավագույն արդյունք արձանագրած աշակերտները: ՀՀ վարչապետը շնորհավորական խոսքում ընդգծեց, որ չկա ավելի կարևոր բան, քան կրթությունն է, և 21-րդ դարում դա յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է: «Ես ուզում եմ մենք բոլորս արձանագրենք, թե ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում և ինչ է տեղի ունեցել արդեն: Ինչպես էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում ՝ դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզանից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների այս հավասար և ընդլայնված դաշտը ստեղծել, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր հնարավորությունների սահմանները ընդլայնվում են, և ձեզնից յուրաքանչյուրն ունի այդ դաշտից օգտվելու հավասար հնարավորությունը: Սա է կարևոր արձանագրումը այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար և սրանից հետո միշտ է այսպես լինելու»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետը անհրաժեշտ է համարում, որպեսզի յուրաքանչյուրը` սկսած վարչապետից ավարտած ցանկացած այլ մասնագիտության զբաղմունքի տեր մարդով, հասկանա, որ իր հաջողությունը կախված է նրանից, թե ինչքանով է կրթությունը շարունակում իր համար լինել ամենօրյա անելիք: «Ցավոք, Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ասելով սովորաբար հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են երեխաները, պատանիները և ուսանողները, բայց կրթությունը 21-րդ դարում յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է»,- շեշտեց Փաշինյանը: «Մեղու-2017»-ի հայերենի մրցույթին մասնակցել է 38 հազար 743 դպրոցական ՀՀ-ի և Արցախի 991 դպրոցներից, իսկ «Կենգուրու-2018» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է 43 հազար 941 դպրոցական ՀՀ-ի և Արցախի 1070 դպրոցներից

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am