«Ո՞վ էր այդ Սենատոր ՄակՔեյնը հայերիս համար»

Քաղաքական մեկնաբան Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «1980-ականների վերջին 90-ականների սկզբին ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխվում էր տարին մեկ անգամ՝ փորձելով համակերպվել նոր և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրողություններին։ ԽՍՀՄ փլուզումը ԱՄՆ-ում դեռևս անհնարին էր թվում։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ հանրապետական Սենատոր Ջոն ՄակՔեյնը և մի շարք սենատորներ բազմաքայլ օպերացիա մտածեցին։ ՄակՔեյնի վրա հայ համայնքը, լոբբիստներն ու առանձին գործիչներ լուրջ ազդեցություն ունեին։ Ընդհանրապես Ռեյգանի և Բուշի վարչակազմի տարիներին հայկական լոբբինգը իր պատմության մեջ ամենահզորն էր Վաշինգտոնում։ ՄակՔեյնի և մի քանի այլ Սենատորների պլանը կայանում էր հետևյալում։ Ճանաչել Արցախը, որպես անկախ պետություն, կամ Հայաստանի անբաժանելի մաս՝ համաձայն ժողովրդի կամաարտահայտության։ Ըստ այդմ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները պետք է համատեղ հայտարարություն ընդունեին, որից հետո վարչակազմն արդեն իսկ համապատասխան գործնական քայլեր կձեռնարկեր։ Հայտարարության նախագիծը ներկայացվեց 1989թ. նոյեմբերի 6-ին (նախագահական ընտրություններից երկու օր առաջ)։ Դա մի բացառիկ նախագիծ էր, որի ներածությունը այսպես էր շարադրված․ «ԱՄՆ Կոնգրեսն իր աջակցությունն է հայտնում Սովետական Հայաստանի ժողովդրին՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ և արդար կարգավորման գործում»։ Սա առաջին քայլն էր, որից հետո վարչակազմը պետք է ճանաչեր ԼՂ անկախությունը, քանի որ ըստ Սենատորների սա միակ տարբերակն էր խնդրի խաղաղ կարգավորման համար: Դրանից հետո դեպքերը բավականին արագ զարգացան, որոնցից մի քանիսին անդրադարձել եմ՝ մասնավորապես Թուրքիայի ղեկավարության չափազանց հաճախ զանգերին և այցերին Վաշինգտոն։ Դրանից հետո, ՄակՔեյնը այլ նախաձեռնություններով հանդես եկավ, կամ աջակցեց հայկական հարցերին, այդ թվում Հայաստանին տարեկան առնվազն 80մլն ԱՄՆ դոլարի օգնության նախաձեռնությանը, մարդասիրական միջանցքի վերաբերյալ նախաձեռնությանը, 907-րդ բանաձևի ընդունմանը, և մի շարք այլ հայամետ նախաձեռնություններին։ Ամենակարևոր հանգամանքներից մեկը։ ՄակՔեյնը ԱՄՆ նախագահի միակ թեկնածուն էր, որ երբեք հայկական համայնքին չի խոոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունը։ Ի տարբերությունը Քլինթոնի, Բուշի, Օբամայի նա չի խոստացել և դրժել խոստումը։ «Ես ճանաչում եմ Հայոց Ցեղասպանությունը, բայց դրա ընդունումը ԱՄՆ կողմից վնասելու է ԱՄՆ ազգային անվտանգությանը» ասում էր ՄակՔեյնը»:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am