Փաշինյանը բացահայտում է, թե ինչն է փոխվել նոր Հայաստանում

ՀՀ վարչապետի նստավայրում «Մեղու» եւ «Կենգուրու» մրցույթների հաղթող աշակերտների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Եթե չլիներ կրթությունը, չէին լինի այն աթոռները, որոնց վրա դուք նստած էիք: Մարդը միչեւ աթոռ պատրաստելը սովորել, անցել է կրթության ճանապարհով: Կրթության արդյունքում է, որ մարդը կարողացավ ստեղծել աթոռ, կոշիկ, բարձրախոս, տեսախցիկ, ինտերնետ, ի վերջո թռչել տիեզերք: Կրթության արդյունքում է, որ մարդը հասկացավ, որ մարդու իրավունքը, ուրիշ մարդու հանդեպ հարգանքը, նրա իրավունքների հարգումը ամենակարեւոր բանն է: Կրթության արձանագրումը կարեւոր է հատկապես նոր Հայաստանում: Ուզում եմ, որ բոլորս արձանագրենք, թե ինչ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում եւ ինչ է արդեն տեղի ունեցել: Ես ուզում եմ ներկայացնել հաջողության բանաձեւը նոր Հայաստանում, որովհետեւ սովորաբար, ինչպես էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում: Դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, լավ բարեկամ, լավ թիկունք, լավ հմտություններ, որոնք կապված չեն կրթության հետ, ավելի շատ բնազդական են: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից, այն կախված է ձեզնից, որովհետեւ նոր Հայաստանի, նոր կառավարության ամենակարեւոր առաքելությունն այն է, որ կարողանանք հնարավորությունների հավասար դաշտը ստեղծել, որ ձեզնից յուրաքանչյուրը արձանագրի, որ ՀՀ-ում ամեն օր հնարավորի սահմաններն ընդլայնվում են: Որ ձեզնից յուրաքանչյուրն ունի հնարավորություն օգտվելու այդ դաշտից: Այսօր Հայաստանում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է, որ մեզնից յուրաքանչյուրը՝ սկսած վարչապետից, արձանագրի, որ իր հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով է կրթությունը շարունակում իր համար լինել ամենօրյա անելիք: Հայաստանում եւ շատ տեղերում, ցավոք, հասկանում են, որ դա մի անելիք է, որով զբաղվում են աշակերտները, ուսանողները, մինչդեռ դա 21-րդ դարի մարդու անելիքն է: Յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդ անխուսափելիորեն կորցնում է իր հնարավորությունը, եթե ամեն հաջորդ օր ավելի ինտելեկտուալ չէ, քան նախորդ օրը: Ամեն մարդ ծնվելու պահին ստանձնում է որոշակի առաքելություն եւ դա մեր երկիր մոլորակը ավելի լավը դարձնելն է: Եւ միայն կրթության միջոցով մարդը կարող է հասկանալ, թե որն էր իր աշխարհ գալու նպատակը: Դուք շատ ամուր քայլերով առաջ եք գնում կրթության ճանապարհով եւ ես հույս ունեմ, որ այդ ճանապարհի հաջորդ հանգրվաններում երբ մենք խոսելիս լինենք ՀՀ տնտեսության մասին, միջակետ կդնենք ու կասենք՝ լավագույն արդյունքը: Երբ կխոսենք ՀՀ առողջապահության մասին, միջակետ կդնենք ու կասենք՝ լավագույն արդյունքը, երբ խոսենք ՀՀ անվտանգության մակարդակի մասին, կասենք՝ լավագույն արդյունքը: Երբ խոսենք Հայաստանի բնակչության թվի աճի մասին, կասենք՝ լավագույն արդյունքը: Երբ խոսենք Հայաստանում տեխնոլոգիաների առաջընթացի մասին, կասենք՝ լավագույն արդյունքը, երբ կխոսենք մարդու երջանկության ցուցանիշների մասին, կասնեք՝ լավագույն արդյունքը: Երբ կխոսենք անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, ժողովրդավարության, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի իշխանության մասին, միջակետ կդնենք ու կասենք՝ լավագույն արդյունքը: Ինչպես դուք եք այսօր գնում դեպի այդ լավագույն արդյունքը, մենք բոլորս, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանը, Արցախը վստահ եւ ամուր քայլերով միասին գնում ենք դեպի լավագույն արդյունքը»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am