Ուզում եմ ներդրում անել Հայաստանում և վերադառնալ հայրենիք․ Վան Լապոյան

Ուկրաինայի հայերի միության գրասենյակ է այցելել «VHL Developments» շինարարական ընկերության հիմնադիր, կանադահայ հայտնի գործարար Վան Լապոյանը։ Վերջինս Ուկրաինայում է 3-օրյա այցով, ինչից հետո մեկնելու է Հայաստան։ Առիթը բաց չթողնելով՝ զրուցեցինք պրն․ Լապոյանի հետ Ուկրաինա նրա այցի ու հայկական համայնքների մասին։ Պրն  Լապոյան, ողջունում ենք Ձեզ Ուկրաինայում։ Ի՞նչը Ձեզ այստեղ բերեց։ Եթե իմանայի, որ այստեղ այսքան մեծ է հայ համայնքը, վաղուց այցելած կլինեի (ժպտում է)։  Տորոնտոյից մեկնում էի Հայաստան և որպես միջանցիկ երկիր, պետք է կանգ առնեի Ուկրաինայում։ Ընկերս՝ Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը, խորհուրդ տվեց Ուկրաինայում ծանոթանալ հայ համայնքի հետ։ Ես իսկապես ապշած եմ, չգիտեի, որ Ուկրաինայում կես միլիոն հայ է ապրում։  Ի՞նչ հասցրեցիք տեսնել այս երկու օրերի ընթացքում։ Հասցրել եմ զբոսնել կենտրոնական փողոցներով, ծանոթանալ ազգային խոհանոցին, տեսնել հայկական նորակառույց եկեղեցին։ Ի դեպ, շքեղ էր, չգիտեի, որ Անիի տուֆ է բերվել հատուկ եկեղեցու կառուցման համար։ Մասշտաբներն էլ տպավորիչ էին, ուրախ եմ, որ հայկական համայնքը կունենա այդպիսի հոգևոր տուն։ Եվ ամենակարևորը՝ ծանոթացա Ձեզ՝ հայկական համայնքի հետ։ Իսկ ինչպիսի՞ն է կանադահայ համայնքը, եթե զուգահեռներ անցկացնենք ՈՒՀՄ-ի հետ։ Կանադայում հայկական համայնքը հիմնականում կենտրոնացած է Տորոնտոյում և Մոնրեալում։ Տորոնտոյում ապրում է շուրջ 60․000 հայ։ Ունենք եկեղեցի, մշակույթի կենտրոն, դպրոց։ Ի դեպ, դպրոցն ամենօրյա հանրակրթական դպրոց է, որտեղ սովորում է 700 աշակերտ։ Համայնքում գոյություն ունեն տարբեր մշակութային, քաղաքական, հասարակական կազմակերպություններ։ Բայց ի տարբերություն Ուկրաինայի, Կանադայում հայ համայնքը միավորված չէ մեկ կազմակերպության մեջ։ ՈւՀՄ-ի օրինակով ես հասկանում եմ, որ եթե ամբողջ համայնքը կենտրոնացված լինի մեկ կազմակերպության մեջ, գործունեությունն ավելի արդյունավետ կլինի։ Պարբերաբար հանդիպումները, համատեղ կոնֆերանսները, քննարկումները, դրանք բոլորը անհրաժեշտություն են համայնքը կուռ պահելու գործում։ Այդ մասին ես խոսեցի նաև ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի հետ, ինձ հետաքրքիր էր նրա կարծիքը, փորձը, թե ինչպես է կարողացել համախմբել Ուկրաինայում ապրող բոլոր հայերին։ Շատ հարցերում մենք միանման ենք մտածում, ինձ դա դուր է գալիս։ Շատ օգտակար հանդիպում էր, հուսով եմ առիթ կունենամ նրան հյուրընկալելու Տորոնտոյում և ծանոթացնելու կանադահայ համայնքի հետ։ Եվ վերջում, նշեցիք, որ մեկնում եք Հայաստան։ Նպատակայի՞ն այց է և արդյո՞ք կա ցանկություն ընդմիշտ վերադառնալու Հայաստան։ Այո, ես ուզում եմ ներդրում անել Հայաստանում։ Հայաստանում կատարվող փոփոխությունները պարարտ հող են ստեղծում նոր ներդրումների համար, ես էլ անմասն չեմ մնա։ Առհասարակ, մտածում եմ Հայաստան վերադառնալու և Հայաստանում ապրելու մասին։ Դա և ցանկություն է, և նպատակ։ Միտք ունեմ Հայաստանում համախմբել սփյուռքահայ գործարարների և մի հարթակ ստեղծել, որտեղ նոր մտքեր կգեներացվեն՝ միտված Հայաստանի զարգացմանը։ sau.org.ua

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am