Գարեգին Չուքասզյանն էլ մեր «Ցռան Վերգոն» ա. Պավլիկ Մանուկյանը կարևոր շեշտադրումներ է անում

Պավլիկ Մանուկյանի բացառիկ հարցազրույցը բանտից hraparak.am-ին. -Պարոն Մանուկյան, Ձեր ընկերների և Ձեր հայտարարությունները վերջին շրջանում կարծես թե իրար չեն համընկնում, ի՞նչ տարաձայնություններ ունեք նրանց հետ։ -Ինչը ես հայտարարել եմ, դա բացարձակ ճշմարտություն է, և շուտով ինքներդ կհամնոզվեք դրանում։ Եթե չեմ սխալվում, արդեն Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ Արմեն Բիլյանն այնտեղ չի եղել։ Այսինքն՝ դուրս կգանք, մնացածը կբացահայտենք, կասենք։ Ինձ համար խնդիր չէ, թե ով կմնա «Սասնա ծուռ», ով չի մնա։ Ես սկզբնական շրջանում մտածել եմ՝ Գարեգին Չուքասզյանն» էլ մեր «Ցռան Վերգոն» ա, ոչինչ, կարելի ա, էպոսի մեջ տենց էլ ա լինում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ժողովրդի նպատակը չի համապատասպանում այս գործընթացին։ -Ինչպե՞ս եք վերաբերվում «Սասնա ծռերի» կողմից կուսակցություն հիմնելուն։ -Իմ ամբողջ ասելիքը հենց դա էր, ես արդեն ասացի, որ պետք է զգույշ լինեն, աչալուրջ լինեն, և հատկապես, որ «Ծռերից» դեռ մաս կա, որ բանտում է, համարում եմ ուղղակի անիմաստ, կուսակցություն հիմնելը չի արտահայտում «Սասնա ծռերից» բոլորի կամքը։ -Պարոն Մանուկյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ «Սասնա ծռերի» մի մասն ազատվեց, մի մասը, այդ թվում՝ Դուք, դեռ շարունակում եք մնալ բանտում։ -Դե, հիմա տեսնո՞ւմ եք, որ այստեղ ինչ-որ մութ հարցեր կան, որը չի պարզաբանվում։ Երբ ամեն ինչ կպարզաբանվի և դուրս կգանք, բոլորս միասին կլինենք, իհարկե, նաև հայտ կներկայացնենք, թե ինչ ձևաչափով, ինչպես հայրենաշինությանը․․․ Հիմա, փառք Աստծո, Նիկոլ Փաշինյանի խոսքը հույս է ներշնչում ժողովրդին, բայց հավատը մենք ենք բերելու։ Այսինքն՝ սա անհրաժեշտ բան է թե՛ գործարար մասսային, թե՛ սփյուռքին․․․ Ինչ ուզում ես կառուցիր, եթե արդարությունը որպես տանիք չի ծառայում, վաղ թե ուշ վերածվելու է ավգյան ախոռերի։ Մեր առաջին հանրապետության Արամ Մանուկյանը մի խոսք ունի՝ «հայրենիքի շահերից ելնելով պատրաստ եմ համբուրվել սատանաների հետ»։ Իսկ ես ժխտում եմ դա՝ հայրենիքիս շահերից ելնելով պատրաստ եմ թքել սատանայի ճակատին։ Մեր ազգային միասնության հարսանիքին այդ բուտիլիզմով վարակված վարունգը չպիտի լինի, վերջ։ -Սատանան ո՞վ է այսօր, և ովքե՞ր են ուզում համբուրվել նրա հետ։Կա՞ն այդպիսիք։ -Իհարկե, կան։ Դուրս կգամ և այդ մասին արդեն հրապարակավ կասեմ։ Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» վաղվա համարում։

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am