«Գարեգին Չուքասզյանը «պահածոյացվել» էր. Այս բուտիլիզմին վերջ պետք է տալ». Պավլիկ Մանուկյան

Կալանավայրից «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Պավլիկ Մանուկյանը՝ հեռախոսով իր խոսքն է հայտնել  «Սասան ծռերի» իր ընկերների, նրանց՝ կուսակցություն հիմնելու մտադրությանը և Գարեգին Չուքասզյանի մասին։ «Խոսքս նախ պետք է ուղղեմ «Սասնա ծռերի» իմ ընկերներին, որոնք իրենց պարտքն են կատարել հայրենիքի, համայն հայության առաջ։ Մենք արդարության մարտիկներ ենք եղել և կանք։ Վաղ, թե ուշ, միևնույն է, մենք երկրի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին, անվտանգության դերակատարության մեջ մեր անելիքն ունենալու ենք, քանզի արդարությունը, եթե մի տեղ բացակայելու է, թագավորելու են սատանաները։ Մեր խնդիրն այն չի եղել մաս կազմել իշխանության, մեր խնդիրը եղել է վերականգնել արդարությունը, ժողովրդի գողացած իրավունքը հետ բերելը, կանխել պետական տեռորը»,-Hraparak.am-ի հետ զրույցում իր խոսքն այսպես սկսեց պարոն Մանուկյանը։ Ապա անցավ բուն թեմային՝ «Հիմնադիր խորհրդարանի» հետ համատեղ կուսակցություն հիմնելու իր ընկերների որոշմանը։ «Ես մի հայտարարություն պիտի անեմ, որ «Սասնա ծռերի» իմ ընկերները, իմ «Սասնա ծուռ» ախպրտինքը պետք է շատ զգույշ լինեն, քանզի «Հիմնադիր խորհդրարանի» համակարգող խորհուրդը պետք է նախ մի հատ հաշվետվություն տա Գարեգին Չուքասզյանի կատարած գործողությունների ամսին, ինչպե՞ս եղավ, որ նա, երբ մենք ՊՊԾ գնդում էինք, Վարուժան Ավետիսյանը նրան զանգեց, նա պատասխանեց, որ հաջողության դեպքում ես կամ, իսկ անհաջողության դեպքում իմ անունը մոռացեք։ Ինչպե՞ս եղավ, որ նա թաքնվեց և ապրիլի 24-ին հայտնվեց, կամ երբ որ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի՝ գիշերով ստորագրությամբ բաց թողնվեց և հայտնվեց դատարանի դիմաց՝ «Սասնա ծռերի» աջակիցների և հարազատների առաջ և համարեց քաղաքական սաբոտաժ ժողովրդի արդար ցասումը՝ «Սասնա ծռերին» բաց թողնելու կապակցությամբ։ Կամ ինչպե՞ս եղավ, որ նա հայտնվեց Մատենադարանի մոտ, էդ հայտնությունն իրոք հարություն էր Գարեգինի՞, թե՞ իրոք նա հարյավ ի մեռելոց, չնայած՝ հոգևոր ու պետական բարձրաստիճան այրերը գնացին և տեղում օրհնեցին էդ հարությունը։ Ինչպե՞ս։ Այսինքն՝ սա ես համարում եմ քաղաքական անեքսիա կամ, իմ որակմամբ, քաղաքական բուտիլիզմ»,-ասաց Պավլիկ Մանուկյանը՝ ժողովրդին զգուշացնելով, որ զգոն լինեն, քանզի «կապ չունի «Սասնա ծռերի» ցանկության և ժողովրդի արդար երազանքի հետ»։ Նրա խոսքով՝ Գարեգին Չուքասզյանը 2016 թվականի հուլիսի 17-ից հետո ուղղակի «պահածոյացվել» էր, ու մեկ էլ այդ «վարունգը ապրիլի 24-ին պայթեց», ուստի համարում է, որ «այս բուտիլիզմին վերջ պետք է տալ»։ Նա կարծում է, որ․ «Մինչև որ դուրս կգամ, ես անձամբ ինքս «Սասնա ծռերից» ևս մեկ երկու հոգու հետ կհանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև տենց չի լինում, «Սասնա ծռերից» խոսում են մարդիկ, որոնք․․․ Իսկ Դուք լավ հիշում եք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը մի գեղեցիկ հայտարարություն արեց, որ տարիներ շարունակ Ղարաբաղի մասին խոսել են, քննարկել են, բայց ղարաբաղցին չի մասնակցել։ Այսինքն՝ էդ հարցը չի լուծվի, մինչև որ ղարաբաղցին չմասնակցի»,-ասաց Պավլիկ Մանուկյանը։ Շարունակությունը կարող եք կարդալ «Հրապարակի» վաղվա համարում։  

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am