Ինչու է փնթփնթում Քոչարյանը

НТВ ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեպետ հետաքրքիր մի քանի շեշտադրումներ է անում, սակայն մեծ հաշվով պաշտոնաթող նախագահն աչքի է ընկնում ասելիքի բացակայությամբ։ Ավելին, նա կարծես հայտնվել է տեղապտույտի մեջ եւ թե հայաստանյան, թե ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցներում կրկնում է իր թեզերը, որոնք ավելի շատ բամբասանքի եւ փնթփնթոցի տպավորություն են թողնում։ Վերջին հարցազրույցում էլ պաշտոնաթող նախագահը քննադատում ու հեգնում է Փաշինյանի իշխանությունը, ինչպես նախորդներում, նա ասում է, որ նոր Հայաստանում պետական ինստիտուտներին փոխարինելու է եկել Հանրապետության հրապարակը․«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, պարզապես անսանձելի պոպուլիզմ է, որի հետևանքները, ինչպես ինձ է թվում, երկար ժամանակ կսահմանափակեն երկրի զարգացումը։ Ես նույնիսկ մտածեցի, հետաքրքիր է, իսկ էլեկտրաէներգիայի, ջրի, կենսաթոշակի, աշխատավարձի թվերը, հարկային օրենսգիրքը նո՞ւյնպես կքննարկեն այդ հրապարակում, դա շատ հետաքրքիր կլինի, շատ հետաքրքիր պատկեր, այսինքն՝ սա ոչ միայն փորձի բացակայության հարց է, սա ամբողջապես չհասկանալ է, թե ինչ է կառավարման պետական մեխանիզմը, ինչ է իշխանությունների բաժանումը, ինչ են գործադիր և օրենսդիր իշխանությունը, նրանց փոխհարաբերությունները»։ Քոչարյանի քաղաքական մեկնարկն այնքան անպատրաստ է ու անկազմակերպ, որ երբեմն-երբեմն նաեւ խեղաթյուրում էր ոչ հեռավոր անցյալը, մարտիմեկյան իրադարձությունները։ Նա պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական վենդետա է հիմա կատարվում, քանի որ իշխանության են եկել Մարտի 1-ի «զանգվածային անկարգությունների» կազմակերպիչները, այլապես տասը տարիների ընթացքում իրեն կառաջադրվեր այդ մեղադրանքը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես կամ ինչու պետք է Սերժ Սարգսյանը մեղադրանք առաջադրեր Քոչարյանի նկատմամբ, երբ այդ իրադարձություններից շնորհիվ ինքը ստանձնեց իշխանության ղեկը։ Քոչարյանի ոչ սթափ գնահատականները իրենց պիկին են հասնում, երբ ասում է նաեւ, թե իբր բոլոր հանրահավաքների կարգախոսները հետևյալ միտքն էին արտահայտում՝ «մենք պետք է կազմաքանդենք պետական իշխանությունը»։ «Բանակին, ուժային կառույցներին քաղաքական գործընթացներին ներգրավելու ակնհայտ փորձեր, կոչեր եղան։ Այսինքն՝ այս ամենը բավականին երկար շարունակվեց՝ 7 օր։ Այդ իրադարձությունների ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրինական ճանաչեց ընտրությունների արդյունքները, հաստատեց, որոշում ընդունեց ընտրությունների արդյունքների մասին։ Հետո Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը։ Միջազգային դիտորդների եզրակացությունը դրական էր։ Բոլոր հիմնական դիտորդները՝ ինչպես խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ-ի, այնպես էլ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի, այսինքն՝ ընտրական ողջ ցիկլը հաջող էր ավարտվել։ Սակայն այս ամենն ավարտվեց ցուցարարների և ոստիկանների բախումով։ Այդ բախման հետևանքով 10 մարդ մահացավ, նրանցից երկուսը՝ ոստիկաններ։ Ահա այսպիսին է իրավիճակը։ Սակայն 10 տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր կազմակերպել էին այդ զանգվածային անկարգությունները, ովքեր դատապարտվել էին զանգվածային անկարգությունների կազմակերպման համար։ Դրա համար էլ ես խոսում եմ քաղաքական վենդետայի մասին։ Այսինքն՝ տասը տարի անց իշխանության եկան նրանք, ովքեր այն ժամանակ, այսպես ասենք, պարտվեցին ընտրություններում։ Եվ այսօր նրանց բոլոր մտքերը զբաղված են նրանով, թե ինչպես մաքրել հաշիվներն այն մարդկանց հետ, ում նրանք թշնամի են համարում»։ Նա տեղապտույտի մեջ է նաեւ իր պաշտոնավարման տարիների ձեռքբերումների մասին խոսելիս, այստեղ կրկին շեշտադրում է տնտեսական առաջընթացները, ասում, թե տասը տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 5 անգամ մեծացել է։ «Հինգը ռեկորդային թիվ է։ Իսկ բյուջեն մեծացել է 8 անգամ։ Այսինքն՝ այն ամենը, ինչ տեսնում եք Երևանում՝ հետաքրքիր վերակառուցված, կառուցվել է այն տարիներին։ Գիտեք, մենք տարեկան 35-40 հազար աշխատատեղ էինք ստեղծում։ Փոքր և միջին բիզնեսների մասը իմ նախագահության մեկնարկին բարձրացավ 15 տոկոսով՝ հասնելով 46-ի։ ՀՆԱ-ի մասնավոր ճյուղի բաժինն 80 տոկոսն անցավ։ Կյանքի որակը պարզապես արմատապես փոխվեց։ Եվ մենք պետք է հիշեցնենք այս մասին։ Ես տասը տարի քաղաքականությունից դուրս եմ եղել, հնարավոր է՝ բոլոր մարդիկ չեն հիշում այս մասին։ Մենք կհիշեցնենք այս մասին։ Եվ ես կարծում եմ, որ այդ մարդիկ, ովքեր մասնակցել են այս ողջ գործընթացին, բիզնես են ստեղծել և առաջ տարել տնտեսությունը, նրանք էլ կդառնան հենց այդ ընտրական բազան» ասում է նա։ Նախ այդ առաջընթացի մասին պետք է խոսեն ուրիշները, եթե իհարկե սեփական մաշկի վրա զգացել են դա։ Իսկ դրանից բացի քաղաքականություն վերադարձած նախկին նախագահը կարծես թե չունի այլ ասելիք, նոր խոսք, պետություն ղեկավարելու նոր տեսլական։ Իսկ նման անպատրաստվածությամբ նա քաղաքական լուրջ հավակնություններ չի կարող ունենալ։ Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am