ՀՀԿ-ն Փաշինյանին առերեսում է անցյալի հետ

ԱԺ արտահերթ նիստում Սեւանա լճից հավելյալ 40 մլն ջրառի հարցը քննարկվեց թեժ մթնոլորտում։ Խորհրդարանի բոլոր ուժերը փորձեցին այդ քննարկումից դիվիդենտներ շահել, ՀՀԿ-ն ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տառացիորեն կրկնում է իրենց գործը, Ծառուկյան դաշինքից պահանջեցին քաղաքական գնահատականներ տալ նախորդ իշխանությունների գործունեությանը, հընթացս քննադատել Ջրային կոմիտեի անտեղյակ նախագահին, ով ինչպես Սերգեյ Բագրատյանը նկատեց, բառերի մի ահռելի կույտ էր նախապատրաստել, սակայն բուն հարցերը հմտորեն շրջանցում էր։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նկատեց, թե վերջին 100 օրվա մեջ անընդհատ լսում են, որ նոր իշխանությունը կրկնում է նախորդ իշխանությունների կողմից ձեռնարկվող փոփոխությունները, օրինագծերը, շարունակում է ծրագրերը, թեպետ մոլի քննադատողն էր մինչեւ կառավարության ստանձնումը. «Բնականաբար, նախորդ իշխանությունները ունեցել են բազմաթիվ խնդիրներ, բացթողումներ, սխալներ, բայց դրանց կողքին չեն ստվերվել հաջողության պատմությունները: Բնականաբար, նոր կառավարությունը նույնպես կունենա լավ նախաձեռնություններ, բայց դժվար է ասել՝ արդյոք մեզանից ավելի լավ կաշխատի: Այս օրինագիծը դրա ապացույցներից մեկն է»: Աշոտյանն ասաց, որ մեծ է գայթակղությունը տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի քննադատություններից, ելույթներից մեջբերումներ անելու, բայց դա չի անի. «Մենք միասին հասկանանք, որ ամեն ինչ չէր, որ սխալ էր անում նախորդ իշխանությունը»: Նա ասաց, որ Ջրային կոմիտեի նոր նախագահ Ինեսսա Գաբայանը բացարձակ համոզիչ չէր ներկայացնում հիմնավորումները, թե ինչու է պետք լրացուցիչ ջրառ անել Սեւանից: Աշոտյանը անցում կատարեց նաեւ այլ որոլրտներ, հիշեցրեց, որ Փաշինյանի թիմը դեմ էր միջազգային դպրոցներին, բայց գնում են Դիլիջանի միջազգային դպրոցի վերջին զանգի միջոցառմանը: «Պարզվում է՝ 3 ամսում չինական դպրոց են կառուցել, այն դեպքում, երբ 5 տարի նաեւ ես եմ պատիվ ունեցել աշխատել ծրագրի շուրջ ու բազմաթիվ նման օրինակներ կան: Պետությունը էստաֆետ է սիրում: Ամոթ չէ, եթե դուք ասեք, հարգելի իշխանություն, որ նախորդ…»: Աշոտյանի խոսքը կիսատ մնաց, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղից սկսեց գոռգռալ ու վիճել, թե ձեզանից հետո մենք եկել ենք, տեսել ենք` ինչեր եք արել, մենք ձեզ շարունակո՞ւմ ենք: Աշոտյանն ասաց, որ ինքն է որոշում ինչ խոսի, նա անդրդվելի մնաց, շարունակելով, որ իշխանություն դառնալով, նորերը տեսան, որ Սեւանի նկատմամբ սիրո եւ համերաշխության զգացողություններից բացի կան խնդիրներ, գյուղացիների առջեւ իրենց պարտավորությունները պետք է կատարեն։ Կոմիտեի նախագահի հետ ընդհարվեցին նաեւ Ծառուկյան խմբակցության պատգամավորները։ Սերգեյ Բագրատյանն ասաց, որ հիմնավորումներ չեն ներկայացվում, թե ջրառից քանի՞ գյուղացի է օգտվելու: Գաբայանը չհամաձայնեց, նշեց, որ կարող են պատգամավորին հրավիրել եւ հիմնավորումները ցույց տալ. «Մենք ունենալու ենք 55 հազար գյուղատնտեսական ընտանիքների ջրի մատակարարման արդյունք, նրանք տեղակայված են Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում, Երեւանի բոլոր ոռոգման տարածքները նույնպես ոռոգվում են Սեւանի ջրի հաշվին»: Բագրատյանը շարունակեց քննադատել, որ Սեւանի այսօրվա ծանրագույն վիճակում նման հարցով գալ ու բառակույտ ներկայացնել, առանց լուրջ հիմնավորումների, լուրջ չի: Ինեսսա Գաբայանը հորդորեց ավելի կոռեկտ լինել՝ հարցը ձեւակերպելիս ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը հորդորեց քաղաքական գնահատական տալ, թե տարիներ շարունակ Սեւանից ջրի բացթողնման անհրաժեշտությունը արդյոք կախված է նախորդ տարիների ոչ նպատակային ծախսերի հետ։ Ինեսսա Գաբայանը պատասխանեց, որ նախկինում, երբ Սեւանից 170 մլն խմ ջրառ էին անում, դեռ Սեւջուր գետը կար, որը տարեկան տալիս էր մոտ 90 մլն խմ ջուր. «Այսինքն, մենք այդտեղ կորցրել ենք, այսօր Սեւջուր գետը գոյություն չունի, Սեւջուրում Մեծամորի եւ Արմավիրի կոյուղաջրերն են հոսում»: ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել: Նա հիշեցրեց՝ «գյուղատնտեսության նախարարը խոսեց այսպես ասած չհաշվառված հողատարածքների մասին, դուք խոսեցիք 55 հազար գյուղացիների մասին, մենք ո՞ր պահից ենք իմացել, որ կային այդ հողատարածքները, եւ ո՞ր պահից առաջացավ անհրաժեշտությունը ջրառի»: Գաբայանը պատասխանեց, որ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ներգրավել են նաեւ բնապահպանության նախարարությունից, վերջնական եզրակացությամբ 25 մլն խմ քանակով ջրառի համար համաձայնության են եկել: Ինչ վերաբերում է չգրանցված այգիներին՝ նա ասաց. «Կարող եմ ենթադրել` որտեղից է առաջացել»: Թե երբ առաջացավ ջրառի անհրաժեշտությունը, նա ասաց. «Բոլորիս համար ակնհայտ էր, որ առանց տեղումների ձմեռը բերելու է այս խնդրին: Մենք ձյուն չենք ունեցել, ունեցել ենք միայն մայիսի անձրեւները, որոնք ոռոգման ջուր չեն: Տարվա սկզբից էլ դեֆիցիտի ակնկալումը եղել է»: Հայկ Բաբուխանյանը հարցրեց՝ կարծիք կա, որ սխալ է ծախսվել 170 մլն խմ-ն, որը օրենքով նախատեսված էր, ի՞նչ կարծիք ունեք՝ ջրի մաֆիա կա՞, թե ՞ չկա, եթե կա, ո՞վ է: Կոմիտեի ղեկավարն ասաց, որ կա մաֆիա ու պետք է բացահայտեն։ Անի Սահակյան

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am