«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ենթադրում է որոշակի ստացումների կաշառք վերցնելու, խնդրելու, բարեգործության, կրկնաքվեարկության և ընտրախախտումներ իրականացնելու արարքների խստացում, որոշ արարքների քրեականացում, ինչի արդյունքում դրանք կդիտարկվեն ծանր հանցագործություններ:
Նախագծի քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Երևանի ավագանու ընտրությունները լավ քննություն են կառավարության համար և այն պետք է վերջինիս համար ստանա գերազանց գնահատական:
Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության կարևորությանը, նշեց. «Կարծում եմ՝ ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչև այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա, այսինքն՝ պետք է բացառենք նման երևույթները: Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարևոր քննություն են մեզ համար, և պետք է այդ քննությանը ստանանք գերազանց»:
Այսպիսով` վարչապետը ամփոփելով քննարկումն ասաց, որ նախագիծը դեռ Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում 2 ընթերցմամբ քննարկվելու է, և պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող և առանց անորոշությունների»:
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը