Նման «շռայլություն» մեզ թույլ տալու իրավունք պարզապես չունենք. ՔԿ նախագահ

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետին՝ Ամբակում Գրիգորյանին։ «Ամբակում Գրիգորյանը քննչական աշխատանքի մեծ փորձ, բարձր մասնագիտական հմտություններ, կամային հատկանիշներ ունեցող անձ է, ով, վստահ եմ, կկարողանա որակական նոր հարթություն տեղափոխել մարզային քննչական վարչության աշխատանքները»,- ասել է Հայկ Գրիգորյանը։ Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, ՔԿ նախագահն ընդգծել է, որ պրոֆեսիոնալ կադրերին գործուղելով մարզեր՝ խնդիր է դրվում բարելավել մարզային քննչական վարչությունների աշխատանքները՝ քննության որակն ու արդյունավետությունը։ «Գիտակցում եմ աշխատանքի ծանրաբեռնվածությունը ու պատասխանատվության աստիճանը։ Քննչական կոմիտեի ղեկավարությունը փորձում է հնարավոր քայլերը ձեռնարկել՝ քննիչների աշխատանքային պայմանները, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, ինչու ոչ՝ նաև սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ, և նույնպիսի սրտացավ վերաբերմունք ակնկալում ենք աշխատակիցներից։ Արդարադատության հիմքը օբյեկտիվ նախաքննության իրականացումն է, քննիչների աշխատանքից է մեծապես կախված օրինականության, իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը։ Արարքի սխալ որակումները, դատավարական նորմերի խախտումներն ուղղակի անթույլատրելի են։ Մենք ծառայում ենք մեր ժողովրդին, իսկ դա սոսկ խոսքով չպետք է լինի, այլ՝ գործով։ Յուրաքանչյուր դեպքով, յուրաքանչյուր գործով քաղաքացին պետք է զգա, որ որևէ հանցագործ անպատիժ չի մնալու, արարքների որակումները լինելու են ճիշտ, պատասխանատվությունը՝ անխուսափելի»,- նշել է Հայկ Գրիգորյանը և հատուկ կարևորել քաղաքացիների հետ բարեխիղճ շփումները, համագործակցությունը։ «Մենք մեր ամենօրյա աշխատանքում առնչվում, գործ ենք ունենում հատկապես խոցելի խմբերի՝ հանցագործությունից տուժած կամ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետ, որոնց իրավունքներն ու պարտականությունները հստակորեն ամրագրված են օրենսդրությամբ։ Եվ ուղղակի պարտավոր ենք յուրաքանչյուր քրեական գործով քննության ընթացքում հետևողական լինել դատավարական նորմերի պահպանման ուղղությամբ։ Ցանկացած գուցե աննշան թվացող խախտում կարող է արժեզրկել, ստվերել ձեր կատարած աշխատանքը, իսկ նման «շռայլություն» մեզ թույլ տալու իրավունք պարզապես չունենք։ Ձեռք բերված որևէ ապացույց չպետք է լինի խոցելի»,- ընդգծել է ՀՀ ՔԿ նախագահը։ Հայկ Գրիգորյանը փաստել է, որ աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է կոլեկտիվի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը և վստահություն հայտնել, որ նորանշանակ պետին կհաջողվի ընդհանուր աշխատանքի շուրջ համախմբել բոլորին, իսկ անբարեխիղճ աշխատողները կհեռացվեն համակարգից:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am