Պարզվել է՝ Նորագավիթի «գաի պոստ» Nissan-ով ներխուժած 26-ամյա վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած

Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ սթափության փորձաքննության է ենթարկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Ստեփանյանը և պարզվել է, որ նա օգոստոսի 24-ին եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը ու այդ վիճակում նա իր վարած Nissan մակնիշի 35 PC 400 համարանիշի ավտոմեքենայով ( ինչպես կասեր Ազգայի ժողովի պատգամավոր, Շմայս մականվամբ Առաքել Մովսիսյանը) ներխուժել էր ժողովրդին հայտնի՝ Նորագավիթի «գաի պոստի» մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սա Վ. Ստեփանյանի առաջին վթարը չի և նա բազմաթիվ անգամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, գոստոսի 24-ին, խոշոր ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 26-ամյա Վահագն Ստեփանյանը Երևան-Երասխավան ավտոճանապարհին իր վարած Nissan մակնիշի 35 PC 400 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մեջ՝ հայտնվելով շենքի ներսում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, 24-ամյա Եկատերինա Ալեքսանդրինան, 24-ամյա Ալմա Բակաջանինան, 32-ամյա Աշիկ Սահակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը, վիրավորները, որոնց առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները, տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից: Դեպքի վայր էի ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր մարել էին բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել էր մոխրակույտի: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել էր Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խուբը՝ ավագ հետաքննիչներ Արարատ Թևոսյանի և Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am