Հայաստանում ձերբակալված ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացին Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով հետախուզվող Ադիլ Օքսյուզի եղբայրն է․ «Հյուրրիյեթ»

Հայաստանում ձերբակալված ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քևին/Քեմալ Օքսյուզը կարող է կապ ունենալ Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող գյուլենական համայնքի հետ։ Գրում է tert.am-ը:  Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի՝ Հայաստանի տարածքում ձերբակալված Քեմալ Օքսյուզը Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող «Հիզմեթ» կրոնական խմբավորման ղեկավար անդամներից Ադիլ Օքսյուզի հարազատ եղբայրն է։ Ադիլ Օքսյուզը համարվում էր խմբավորման հիմնադիր ու առաջնորդ հանդիսացող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «աջ ձեռքը»։ Նշենք, որ Ադիլ Օքսյուզը հետախուզվում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից, նրա մասին տեղեկություն հայտնողների համար թուրքական իշխանությունները խոշոր պարգևավճար են սահմանել։ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերել են ամերիկացի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քևին Օքսյուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել իր գործունեությունը Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Այո՛, զանգել եմ Պուտինին․․․ Սամվել Կարապետյան (video) Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով Իսրայելը հիաuթափված է Իրանի նկատմամբ ԱՄՆ ռшզմական ճնշման նվազեցմամբ Կռիվ Փաշինյանի ու քաղաքացու միջև․ «Դուք 5000 տղաների մահվան պատճառն եք, դուք Արցախ եք հանձնել» (video) Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել հենց որ Կիևն ու Զելենսկին կայացնեն անհրաժեշտ որոշումը. Պեսկով Թրամփի որդին պատրաստվում է կառուցել Վրաստանի ամենաբարձր շինությունը ԱՄՆ-ն բալիստիկ հրթիռներով սուզանավ է ուղարկել Եվրոպա Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am