Անահիտ Ֆարմանյանի փաստաբանների հայտարարությունը

Ծանոթանալով ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պարզաբանմանը ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հայտարարությունների վերաբերյալ, հաշվի առնելով, որ այդ պարզաբանումը նաև բովանդակում է տեղեկատվություն, որն անմիջականորեն առնըչվում է մեր վստահորդ Անահիտ Ֆարմանյանին և վերջինիս առաջադրված մեղադրանքին, ինչպես նաև պաշտպանների գործողություններին՝ ներկայացնում ենք մեր դիրքորոշումը քրեական գործի ընթացքի և ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության նկատմամբ: Հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ ամբողջությամբ չի տիրապետում իրական փաստերին, կամ միտում ունի դրանց հատվածական ներկայացմամբ խեղաթյուրել պատկերը և քրեական վարույթի իրավաչափության «պատրանք ստեղծել»:  Ընդ որում, հայտարարությունը շարադրված է շատ գրագետ և փաստերի ներկայացված հաջորդականությամբ ընթերցողի մոտ կարող է համոզմունք առաջացնել, որ այն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Մինչդեռ, – Հայտարարությամբ նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանին որպես կասկածյալ պատշաճ կարգով ուղարկվել է ծանուցագիր, ոստիկանության կողմից փորձ է արվել վերջինիս հանձնել ծանուցագիրը, հեռախոսազանգեր են կատարվել, սակայն ոչ ոստիկանության աշխատակցի մեղքով զանգը ընդհատվել է:Ավելի ուշ պարզվել է, որ Անահիտ Ֆարմանյանը հուլիսի 30-ին՝ ժամը 21:56-ին հատել է ՀՀ սահմանը:  Քանի որ դատախազությունը կարևորել է նշել, թե հստակ որ պահին է Անահիտ Ֆարմանյանը մուտք գործել հարևան հանրապետություն, ցանկալի կլիներ, որ նշվեին նաև մնացած գործողությունների ժամերը, օրինակ, որ ոստիկանության աշխատակիցը փորձել է ծանուցագիր հանձնել ժամը 21:50-ին, իսկ հեռախոսազանգերը կատարվել են 21:55-22:01 ժամանակահատվածում: Հնարավոր այլ մեկնաբանություններից խուսափելու համար նշենք, որ այս տվյալներն արձանագրված են եղել ոչ մեր կողմից, և հաստատապես պետք է հայտնի լինեին վարույթն իրականացնող մարմնին և ՀՀ գլխավոր դատախազությանը: – Նշվում է, որ նույն օրը տեղի է ունեցել հեռախոսազրույց քննիչի և փաստաբանի միջև, որով տեղեկացվել է հաջորդ օրը պլանավորված դատավարական գործողությանը կասկածյալի կարգավիճակով մասնակցելու մասին: Կրկին չի նշվել հեռախոսազանգի ժամը՝ 20:30, ինչը կարևոր է այնքանով, որ աշխատանքային ժամի ավարտից հետո հաջորդը օրը այլ քաղաքում դատավարական գործողության մասնակցելու հրավերը նվազագույնը ողջամիտ չի կարող համարվել: Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ փաստաբանը հայտնել է, որ ստիպված  այլ անձ պիտի   փոխարինի իրեն: Ինչպես և ոստիկանները, փաստաբանը նույն ժամանակահատվածում նույնպես չի կարողացել կապ հաստատել իր վստահորդի հետ: Ինչ վերաբերում է Անահիտ Ֆարմանյանի դատավարական կարգավիճակի մասին հայտնելուն՝ փաստաբանը հնարավոր կարգավիճակի մասին տեղեկացել է օգոստոսի 6-7-ին տարածվող ԶԼՄ նյութերից, իսկ պաշտոնապես՝ 12/08/2018թ-ին՝ առձեռն ստանալով դատավարական փաստաթղթերը: – Հստակ չի նշվում, որ 31/07/2018թ փաստաբանը վաղ առավոտյան՝ աշխատանքային օրվա հենց սկզբում է տեղեկացրել քննիչին, որ դեռևս գիշերը տեղեկացել է Անահիտ Ֆարմանյանի՝ ՀՀ սահմանը հատելու մասին և պատրաստակամության հայտնել էլեկտրոնային փոստով ներկայացնել անձնագրի լուսանկարը: – Հուլիսի 31-ին փաստաբանից, իսկ օգոստոսի 1-ին ՍԷԿՏ համակարգի տվյալներից տեղեկանալով Անահիտ Ֆարմանյանի բացակայության մասին՝ անհասկանալի է , թե ձերբակալման համար ինչու են ոստիկանները այցելել վերջինիս բնակարան, անհանգստացրել ընտանիքի անդամներին, երբ կարող էին փաստաբանի միջոցով կապ հաստատել Անահիտ Ֆարմանյանի հետ:  Վերոնշյալ փաստերի և ժամանակագրության անգամ մակերեսային համադրումը ցանկացած մեկի համար ակնհայտ կդարձնի, որ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության աշխատակիցների ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն եղել քրեական դատավարության իրական նպատակներին ծառայելու համար: Ինչպես նաև, – Դատախազությունը, հավանաբար, տեղեկացված չէ, որ օգոստոսի 3-ին փաստաբանը կրկին կապ է հաստատել քննիչի հետ՝ պարզելու համար, թե արդյոք որևէ խնդիր կա, որին չի հետևել անհապաղ վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու պահանջը, այլ նշվել է, որ քննիչը տեղյակ չէ ոստիկանության գործողություններից:  – Դատախազությունը հավանաբար տեղեկացված չէ, որ հարուցված քրեական գործի պայմաններում քննիչի կողմից դատավարական գործողության մասնակցելու ծանուցումներ ուղարկելու փոխարեն Անահիտ Ֆարմանյանի ընտանիքի անդամներին են այցելում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներ՝ /ըստ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի/ համոզվելու համար, որ տիկին Ֆարմանյանը տալու է «անհրաժեշտ բովանդակությամբ» ցուցմունքներ: – Սակայն դատախազությանը հաստատապես պետք է հայտնի լինի, որ բացահայտ սուտ է այն տեղեկությունը, որ Անահիտ Ֆարմանյանը գործավարների միջոցով գումար է ստացել 3529 ուսանողներից յուրաքանչյուրից և հստակ 5500-ական դրամներով: Գործով ձեռք բերված ապացույցները այլ տվյալներ են պարունակում, ինչի մասին ներկայում չենք կարող բարձրաձայնել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը: Հայտարարության այս հատվածը կրկին վկայում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կամ էապես խորամուխ չի եղել պաշտպանների բարձրաձայնած խնդիրների և քրեական գործի նյութերի ուսումնասիրությանը և ապա նոր միայն հայտարարություններ անելուն, կամ շրջանառում է ապատեղեկատվություն: Ինչ վերաբերում է ուսանողների մի մասի կողմից վճարված գումարներին՝ դրանց ստացման նպատակների և դրանցով արված ծախսերի մասին տեղեկատվությունը ներկայացվել է Անահիտ Ֆարմանյանի հայտարարությամբ, իսկ առավել մանրամասն կներկայացվի վարույթն իրականացնող մարմնին: Հուսով ենք, որ թե՛ Շիրակի մարզի դատախազությունը, թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթի ընթացքում իրականացնում են հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում՝ համաձայն ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի, այլ ոչ թե հնացած ոստիկանական անցանկալի պրակտիկայի և հետամուտ կլինեն արձագանքել ներկայացված փաստերին ոչ միայն հրապարակային հայտարարություններով, այլև իրենց լիազորություններից բխող դատավարական գործողություններով: Կրկին  հայտնում ենք, որ մեր վստահորդը պատրաստակամ է համագործակցել իրավապահների հետ, սակայն ակնկալում ենք, որ համագործակցությունը իրապես կառուցողական է լինելու, իսկ իրավապահների գործողությունները՝  օրենքի տառին համապատասխան եւ վստահության արժանի:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Իսակովի պողոտայում բախվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է Արաբկիրում կրակոցներ են հնչել․ շենքի բակում կացնի պոչ, արնանման հետքեր են հայտնաբերվել․ 2 վիրավոր կա ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am